Առ այս պահը քանի պատգամավոր է հրաժարվել «Հայաստան» դաշինքից

Ներքաղաքական

2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, «Հայաստան» դաշինքը ստացավ 29 պատգամավորական մանդատ: Անցել է ընդամենը մեկ տարի եւ դաշինքից արդեն 18 պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ու հրաժարվել մանդատից: Որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ սա աննախադեպ են համարում հայաստանյան խորհրդարանական պատմության մեջ:

Հատկանշական է այն, որ առաջինը պատգամավորական մանդատից հրաժարվեց հենց առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա հետ միասին ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին նաեւ Կարեն Կարապետյանի օրոք վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը եւ ԵՊՀ եվրոպական լեզուներ եւ հաղորդակցություն ֆակուլտետի դասախոս Մարիաննա Եփրեմյանը: Մանդատ չվերցրեց Առուշ Առուշանյանը եւս՝ նախընտրելով Գորիսի համայնքապետ լինել:

Իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը մանդատը վերցնելուց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ վայր է դնում այն: Նրան հաջորդեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ապա Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի հրաժարականները:

Վերջին ինքնացարկների շարքի բացումն արեց Կարեն Կարապետյանի օրոք վարչապետի օգնական, իրավաբան Արամ Վարդեւանյանը: Այնուհետեւ դաշինքից դուրս եկան «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝  Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը:

Իսկզբանե մանդատ վերցնելուց հրաժարվեցին նաեւ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը՝ բժշկուհի Ռիմա Ղազարյանը, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը, գնդապետ Սայաթ Շիրինյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին