«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անվճար տրամադրվող դեղերի ցանկը կբարելավվի

Առողջապահական

ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրի շրջանակում 2022 թվականին արդեն շուրջ 171 հազար շահառու կարողացել է ստանալ անվճար դեղորայք՝ տարբեր հիվանդությունների գծով:

 ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ դեղերն ապահովվում են 12 հիվանդությունների գծով: Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականին այդ նպատակի համար հատկացվել է 3,7 մլրդ դրամ:

Անվճար դեղորայք տրամադրվում է հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով: Մարինե Հարությունյանը նշեց, որ հիմնական հիվանդությունների՝ մոտ 10-ի գծով դեղերի 100 տոկոս ապահովվածություն է լինում:

«100 տոկոս ասելով նկատի ունեմ, որ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով տրամադրվում է համապատասխան դեղորայք: Այսինքն՝ բժշկի կողմից նշանակվում է դեղն, իսկ մենք ապահովում ենք ամբողջ անհրաժեշտ քանակը: Իհարկե, կան դեռ ուղղություններ, որտեղ մենք բարելավելու կարիք ունենք: Օրինակ, քրոնիկ երիկամային անբավարարության գծով այս պահին դեղորայքային ապահովումը կատարվում է 85 տոկոսով: Պացիենտին անհրաժեշտ է որոշակի քանակությամբ դեղ, սակայն այս պահին պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը»,-ասաց Մարինե Հարությունյանը:

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այս 85 տոկոսը ևս կարևոր ցուցանիշ է: Տարիներ առաջ բավական ցածր ցուցանիշ է եղել, հիմա, բարելավելով ծրագրի պայմանները, որոշ հիվանդությունների գծով գրանցվել է դեղերի ապահովվածության 85 տոկոս:

«Ի դեպ, ասեմ, որ տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական ավելացում ունենք, այլև որակական: Այսօր ցանկում ունենք եվրոպական արտադրության բարձր որակի դեղեր»,-ասաց Մարինե Հարությունյանը:

Որպես այս քաղաքականության արդյունք՝ նախարարության ներկայացուցիչը համարում է բուժառուների կյանքի որակի բարելավումը: Որպես օրինակ նա ներկայացրեց շաքարային դիաբետի ցուցանիշները: 2010 թվականին Հայաստանում շաքարային դիաբետով պայմանավորված մահացության ցուցանիշը կազմել է 6-6,5 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 1,1 տոկոս: Մասնագետի խոսքով՝ սա նաև բարձր մակարդակի դեղապահովման արդյունք է:  Ժամանակին դեղապահովման անընդհատությունը խախտվում էր, ինչը խնդիր էր, դժգոհությունների առիթ էր: Այժմ նախարարությունը դեղերը ձեռք է բերում ոչ թե 12, այլ 15 ամսվա համար, որպեսզի խնդիրներ չառաջանան:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Մարինե Հարությունյանը նշեց, որ 2023 թվականին նախատեսվում է դեղերի անվանացանկի ընդլայնում: Տարբերությունը կերևա թե դեղերի քանակի, թե որակի առումով: Չեն բացառվում նաև ավելացումները դեղերի անվճար տրամադրման ծրագրի հիվանդությունների ցանկում:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան