Կապ չունի` ձմեռ է, թե ամառ. լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ. Բաբայան

Տեսանյութեր

«Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը». այս խորագրով Ռեֆորմիստների կուսակցությունն օրերս անցկացրեց համաժողով, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագիտական, հասարակական սեկտորի լայն շրջանակ: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ПЛАВНЫЙ» ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ»

— Պարոն Բաբայան, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում է, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ տարբերակով է առաջնորդվելու:

— Փաստացի շաբաթներ առաջ մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից, որ նա ռուսական տարբերակի կողմնակից է, եւ նաեւ եղան կարծիքներ, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը կամ իր առաջարկները: Այս պահին ընդհանուր առմամբ` կարող ենք ասել, որ ունենք մի իրավիճակ, որ այդ հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այն ձեւակերպումը, թե փաստացի Պրահայից հետո փոփոխություններ են տեղի ունեցել: 1991 թվականի, այսպես կոչված, թեզերը եւ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը բերում է որոշակի նորությունների: Այդ հռչակագրի մաս չի կազմում Ղարաբաղը, այնտեղ չունենք որեւէ հիշատակում, հետեւաբար կարելի է ասել` плавный անցում է կատարվում արեւմտյան տարբերակին: Մինչդեռ, ինչպես Ռուսաստանի նախագահն էր նշել, մոսկովյան առաջարկվող տարբերակի մեջ եղել է արցախահայության ինքնորոշման եւ անվտանգության հարցը, իսկ կարգավիճակի հարցը թողնվելու էր սերունդների որոշմանը: Ի դեպ, Լավրովը շեշտել էր, որ 2012 թվականից իրենց դիրքորոշման մեջ եւ առաջարկներում ինչ-որ փոփոխություններ չեն եղել: Բայց արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել այն հայտարարությունից հետո, երբ ասվել է, թե ռուսական տարբերակին են կողմնակից: Փաստացի սա է խնդիրը, որը հասարակությունը պետք է իմանա, քննարկի, քանի որ կարծում եմ` բոլոր հարցերից առավել կարեւոր է սա: Դրա համար էլ  հրավիրել էինք «Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով համաժողովին փորձագետների, քաղաքական գործիչների եւ մարդկանց, ովքեր տիրապետում են այս թեմային, որպեսզի իրականացնեինք քննարկում` հենց այս հարցի շուրջ:

— Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը զգուշանո՞ւմ էր հայ հանրությանն իր հայտարարությամբ, թե՞  պարզապես արձանագրում, որ իրենք այլեւս ոչինչ անել չեն կարող, քանի որ Փաշինյանն ու Ալիեւն արդեն պայմանավորվել են:

— ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն ավելի շատ հարց էր, թե ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը: Հետեւաբար, բոլոր հարցերի պատասխանն այսօր Երեւանում է: Պաշտոնական Երեւանը պետք է որոշի` ի՞նչ է ուզում: Թե ինչ է ուզում Ռուսաստանը պարզ է, ինչ է ուզում Արեւմուտքն, էլի պարզ է, բայց պարզ չէ, թե Հայաստանն ինչ է ուզում: Սա է խնդիրը:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԵՐԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ»

— ԱԺ արտահերթ նիստով խորհրդարանը քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ին արված հայտարարության կապակցությամբ: Սակայն, թեպետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մասնակցեց նիստին, բայց քվեարկությանը չմասնակցեց եւ նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ էլ չապահովեց: Ավելին` չգտնվեց հստակ պատասխան, թե ի վերջո, ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավո՞րը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` արդեն իսկ իշխանություններն այդ հարցի պատասխանը տվել են: Բայց ես չեմ էլ զարմանում, որ նախագիծը չընդունվեց: Բնական է, եւ դրա վրա զարմանալ պետք չէ: Խնդիրն այլ է` Հայաստանի առջեւ դրված են հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հայաստանը պետք է ունենա ընտրություն: Ո՞րն է այդ ընտրությունը` Վաշինգտոն, թե՞ Մոսկվա. սա է հարցը:

— Տարին արդեն ավարտվում է, ստեղծված վտանգավոր զարգացումներին հակազդելու հնարավորություն դեռ  ունի՞ ընդդիմությունը:

— Ես ընդդիմության անունից չեմ կարող հայտարարություններ անել, քանի որ կա, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմություն. իրենք են որոշումները կայացնում: Բայց, որպես ընդդիմադիր կուսակցութան ղեկավար, կարծում եմ` շատ հնարավորություններ մենք արդեն բաց ենք թողել: Այդ  հնարավորությունները 2023 թվականին կկարողանանք վերականգնել, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Ընդդիմությունն այսօր չունի օրակարգ, չունի միասնական առաջնորդ եւ չունի հարցերին պատասխանելու իր մեթոդական մոտեցումները:  Խորհրդարանական ընդդիմությունը եւ մեր երկրի բոլոր ադեկվատ մարդիկ պարտավոր են մտածել այս հարցի շուրջ: Հասկացանք, որ Ամանոր է, գեղեցիկ տոնակատարություններ են, գունավոր լույսեր են, բայց մենք ունենք խնդիր, որի առաջ Հայաստանը կանգնած է: Էլի եմ ընդգծում` պետք է ընտրություն կատարել: Եվ եթե հասարակությունը լուռ հետեւում է այս ամենին, ոչ թե սխալ է , այլ ուղղակի այն կբերի շատ անդառնալի հետեւանքների: Դրա համար կարծում եմ` պետք է այս հարցերը քննարկել, իսկ թե բան կփոխվի կամ` ոչ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այս փուլում լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ` ե՛ւ միջազգային, ե՛ւ Հայաստանի հետ կապված: Ու սա որեւէ կապ չունի` ձմեռ է, թե ամառ: Ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ սեզոններով` թեժ աշուններով կամ թեժ գարուններով է առաջնորդվելու, ինչն ընդհանրապես ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=243360&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ