ԵՐԲ ԺԱՆԳՈՏՎԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ

Վերլուծություն

Խուն­տա­յի քա­րոզ­չու­թյու­նը և նրան կցված «բազ­մոց քշող» ծակ պրո­ֆե­սոր­նե­րը քա­նիցս հնչեց­րել են այն թե­զը, թե ընդ­դի­մա­դիր­նե­րի հա­մար շատ թանկ են ման­դատ­նե­րը, պատ­գա­մա­վո­րա­կան աշ­խա­տա­վար­ձե­րը, գոր­ծու­ղում­նե­րը և այլն: Բայց ա­րի ու տես, որ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյու­նում ման­դատ­նե­րից հրա­ժար­վե­լու և ման­դատ չվերց­նե­լու տե­ղա­տա­րափ է: Այ­սինքն` ընդ­դի­մա­դիր ման­դա­տը բա­վա­կա­նին դառ­նա­համ է:

ԱՐ­ՏԱ­ՀԵՐԹ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՀՈՏ ՉԻ՞ ԳԱ­ԼԻՍ

Ի­րա­կա­նում ՔՊ-ական մե­ծա­մաս­նու­թյամբ խորհր­դա­րա­նում գտնվե­լը տհաճ է և ա­մուր նյար­դեր է պա­հան­ջում: 2021-ին հռչակ­ված «պող­պա­տյա ման­դատ­նե­րը» լրիվ ժան­գո­տած են, դրանց տե­րերն էլ ո­տից գ­լուխ բա­ցա­սա­կան լից­քե­րի կրող են` բոլ­շև­ի­կյան «Кто был ни­кем - тот ста­нет всем» կար­գա­խո­սի ներ­քո ե­կած­նե­րը բա­ցի ստո­րին ծա­գու­մից, հետ­նե­րը բե­րել են նա­և «աբիժ­նի­կա­կան» բար­դույթ­նե­րի և շեղ­վա­ծու­թյան հսկա­յա­կան և գար­շա­հոտ բեռ, ո­րի «հա­մե­մուն­քը» թրքա­հար­ճու­թյունն է: Եվ ի­զուր չէ, որ հա­ճախ աս­վում է` դա ոչ թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղով է, այլ Էր­մե­նիս­տա­նի վի­լա­յե­թի միլ­լի­մեջ­լիս...

Սա­կայն հենց որ ընդ­դի­մա­դիր­նե­րը հայտն­վում են ԱԺ-ում, ՔՊ-ական «ուսա­պար­կե­րը» ու­րա­խա­նում են, զի ա­ռանց հա­կա­ռակ կար­ծի­քի նույ­նիսկ նոր­մալ մարդ­կան­ցից բաղ­կա­ցած բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյունն ա­րագ նե­խում է, իսկ ե­թե այն բաղ­կա­ցած է հա­սա­րա­կու­թյան քե­րանք­նե­րից` ա­ռա­վե­լևս: Եվ ինչ­քան էլ հո­խոր­տա Ա­լեն Սի­մո­նյա­նը և այ­լք, ԱԺ աշ­խա­տանք­նե­րի բոյ­կո­տը ծանր է նստում մե­ծա­մաս­նու­թյան վրա:

Իսկ ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում ման­դա­տից հրա­ժար­վե­լու «ցե­ցը» ա­ռա­ջի­նը գցեց Ար­թուր Վա­նե­ցյա­նը, դրդա­պատ­ճա­ռը` փո­ղո­ցա­յին անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րի` նպա­տա­կին չհաս­նե­լը: Նույն նկա­տա­ռում­նե­րով այդ­պի­սի տրա­մադ­րու­թյուն ու­ներ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, սա­կայն վեր­ջի­նիս պա­րա­գա­յում ՀՅԴ-ն ո­րո­շեց, որ նա պի­տի պահ­պա­նի ման­դա­տը: Ինչ վե­րա­բե­րում է «Հա­յաս­տան» դա­շին­քի ներ­սում «ման­դա­տա­թա­փու­թյան» գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նու­թյա­նը, ա­պա այն հան­գեց­նում է «դաշ­նակ­ցա­կա­նաց­մա­նը», ՀՅԴ-ի տե­սա­կա­րար կշռի ա­ճին: ՀՅԴ-ի` և՛ ի­շա­նա­կան կո­ա­լի­ցի­ա­նե­րում, և՛ ընդ­դի­մու­թյու­նում լի­նե­լու 30-ամյա փորձն էլ ցու­ցա­նում է, որ այդ կու­սակ­ցու­թյունն ու­նի կտրուկ շար­ժում­նե­րի և ան­կան­խա­տե­սե­լի­ու­թյան հա­կում: Ին­չի՞ դա կբե­րի, ինչ­քա­նո՞վ դաշ­նակ­ցա­կան կոն­տին­գեն­տը կշա­րու­նա­կի ար­տա­հայ­տել Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մո­տե­ցում­նե­րը, այդ­քան էլ պարզ չէ: Սա­կայն դժվար թե նրանք հի­մա ա­նեն այն, ին­չը 2021-ին ա­րել էր տխրահռ­չակ Էդ­մո­նի ԼՀԿ-ն` ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ճամ­փա բա­ցե­լը: Նի­կո­լին շատ ձեռն­տու է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը` նրա պիղծ է­լեկ­տո­րա­տը, կամ ընտ­րա­ժե­խը, կա­յուն է, իսկ ընդ­հա­նուր հան­րա­յին հի­աս­թա­փու­թյու­նը խո­րա­նա­լու մի­տում ու­նի, ին­չը պա­կա­սեց­նում է ոչ­նի­կո­լա­կան զանգ­վա­ծի ընտ­րա­կան ակ­տի­վու­թյու­նը: Խո­շոր հաշ­վով, Նի­կո­լը շատ կու­զեր պար­բե­րա­կան ար­տա­հեր­թե­րով «թար­մաց­նել» իր կեղծ «լե­գի­տի­մու­թյու­նը» և այդ­պես հա­վեր­ժաց­նել իր իշ­խա­նա­վա­րու­մը:

Եվ այդ նպա­տա­կով խուն­տան մշա­պես ներգ­րա­վում է նո­րա­նոր ծպտյալ նի­կո­լա­կան­նե­րի խմբեր: Հենց այդ­պի­սին­նե­րին է ուղղ­ված Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի սաս­տող զգու­շա­ցու­մը. «Պա­տե­րի տակ սրճան­նե­րում նի­կո­լա­կան­նե­րի հետ հան­դի­պող սու­տի ընդ­դի­մա­դիր­նե­րին մի բան ա­սեմ՝ դուք մեր մա­սին սուտ ու հեգ­նան­քով քիչ խո­սեք, թե չէ ձեր ու ձեր «պա­պա­նե­րի» մա­սին ճիշ­տը կաս­վի, այ հոգ­նած­ներ»: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը հու­շում է տա­տան­վող­նե­րին. «Կողմ­նո­րոշ­վել է պետք: Կամ վճռա­կա­նո­րեն կանգ­նեք ընդ­դի­մու­թյան կող­քին ու հնա­րա­վո­րու­թյուն տվեք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից եր­կիրն ու ժո­ղովր­դին դուրս բե­րել: Կամ էլ բա­վա­րար­վեք կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյուն­նե­րով ու սպա­սեք նոր ա­վե­րիչ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի: Ցա­վոք ի­րա­վի­ճակն է այդ­պի­սին»: Ար­մեն Ա­շո­տյանն էլ հի­շեց­նում է գու­նա­փոխ­վող­նե­րի վտան­գա­վո­րու­թյան մա­սին, մաս­նա­վո­րա­պես` Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի. «Հի­շեց­նեմ, որ այս դա­վա­ճան­նե­րի հա­մար Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը ի սկզբա­նե չի ե­ղել գե­րա­կա­յու­թյուն:

«Սե­փա­կան կե­տից» Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկսող ոհ­մա­կը նախ­կի­նա­ցա­վի ան­վան տակ ի­րա­կա­նում իշ­խա­նա­զավթ­ման հենց սկզբից չէր թաքց­նում, որ փաս­տա­ցի ե­կել է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ փո­խան­ցե­լու:

Ա­հա թե ինչ էր բար­բա­ջում այդ կա­պակ­ցու­թյամբ 44-օրյա պա­տե­րազ­մի ի­րա­կան մե­ղա­վոր­նե­րից եւ ազ­գա­յին դա­վադ­րու­թյան պա­րագ­լուխ­նե­րից մե­կը՝ Նի­կո­լի կեղ­տոտ աղ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­հա­նո­ցի «շեֆ-խո­հա­րար» Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը:

Ժո­ղովր­դի, Աստ­ծո եւ օ­րեն­քի առ­ջեւ պա­տաս­խան եք տա­լու բո­լոր մե­ղա­վոր­նե­րով՝ փնթի կա­պի­տու­լյան­տից մին­չեւ ին­տի­լի­գենտ ար­տա­քի­նով մար­դաս­պան»:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ԵՎ Ա­ԼԻ­Ե­ՎԸ ՄԻ­ԱՍ­ՆԱ­ԲԱՐ ԵՆ ԳՈՐ­ԾՈՒՄ ԱՐ­ՑԱ­ԽԻ ԴԵՄ

Manat

«Խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» ծայ­րա­հեղ վտան­գա­վոր հան­գա­մանք­նե­րը նույ­նիսկ ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյանն է ա­նուղ­ղա­կի խոս­տո­վա­նում. «Հայ­կա­կան կողմն այդ տեքս­տի վրա աշ­խա­տե­լիս այն դարձ­րել էր շրջա­նա­կա­յին խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր: Ո՞րն է պատ­ճա­ռը, որ մենք ու­զում է­ինք, որ այն դառ­նա շրջա­նա­կա­յին խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր: Ո­րով­հե­տեւ ե­թե ու­զում ենք, որ հա­մընդ­հա­նուր կար­գա­վո­րում լի­նի, պետք է բո­լոր խնդիր­նե­րում շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նու­թյան գալ, թե ոնց ենք ա­ռաջ շարժ­վե­լու, դա կլի­նի դե­լի­մի­տա­ցի­ա, կլի­նի ա­պաշր­ջա­փա­կում, կլի­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ այլն, եւ մեր աշ­խա­տան­քի ար­դյուն­քում մենք դարձ­րել է­ինք շրջա­նա­կա­յին խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր:

Այ­սինքն, ե­թե մենք ու­զում ենք եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյան, ա­պա դա հնա­րա­վոր է ա­նել, ե­թե հնա­րա­վո­րինս փոր­ձենք անդ­րա­դառ­նալ բո­լոր հար­ցե­րին: Հայ­կա­կան կող­մի մո­տե­ցու­մը շա­րուն­կում է մնալ այս­պի­սին եւ բա­նակ­ցում ենք, որ այն լի­նի շրջա­նա­կա­յին: Ցա­քուց­րիվ մի քա­նի հար­ցի անդ­րա­դառ­նա­լով դժվար կլի­նի խա­ղա­ղու­թյան հաս­նել մեր տա­րա­ծաշր­ջա­նում»,- ա­սաց նա:

Իսկ «խա­ղա­ղու­թյան» ի­րա­կան նպա­տա­կը թշնա­մին չի էլ թաքց­նում: Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ու­ղա­կի­ո­րեն ա­սում է` ե­թե Շու­շին վերց­րել ենք պա­տե­րազ­մով, ա­պա Ե­րև­ա­նը վերց­նե­լու ենք խա­ղա­ղու­թյամբ: Այ­սինքն` «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը» ծայ­րե­ծայր հան­ցակ­ցու­թյուն է թշնա­մու հետ, թշնա­մու ծրագ­րե­րը ա­ռաջ տա­նե­լու գոր­ծըն­թաց: Այդ­պի­սի «խա­ղա­ղու­թյու­նը» պա­տե­րազ­մից վատ­թար է, և ի­զուր չէ, որ ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը ար­դեն զզվում են «խա­ղա­ղու­թյուն» բա­ռից իսկ... Գաղտ­նիք չէ, որ հետ­պա­տե­րազ­մյան Հա­յաս­տա­նում ա­մե­նա­շա­տը քա­րոզ­ված խուն­տա­յա­կան թե­զը խա­ղա­ղու­թյունն է. դրա մա­սին ա­մե­նից հա­ճախ սի­րում են կրկնել թուր­քա­կան ազ­դե­ցու­թյան հա­յաս­տա­նյան գոր­ծա­կալ­նե­րը՝ ա­սենք Աժ-ում ծվա­րած: Պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ա­ղետ է, բայց ա­հա ադ­բե­ջան­ցի պաշ­տո­նյան բա­ցա­հայ­տում է, որ ոչ պա­կաս ա­ղետ կա­րող է լի­նել նա­և խա­ղա­ղու­թյու­նը, ո­րը, փաս­տո­րեն, ա­զե­րի­նե­րը ծա­ռա­յեց­նե­լու են ի­րենց դա­վա­դիր նպա­տակ­նե­րին, ին­չին, ի­հար­կե, կա­րող է մե­ծա­պես նպաս­տել Նի­կո­լը՝ սպի­տակ դրո­շը ձեռ­քին: Հա­յաս­տա­նի խնդիրն այն է, որ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի շա­րու­նա­կա­կան պաշ­տո­նա­վար­ման դեպ­քում կոր­ծա­նա­րար է լի­նե­լու թե՛ խա­ղա­ղու­թյու­նը, թե՛, բնա­կան­բար, պա­տե­րազ­մը. խա­ղա­ղու­թյան դեպ­քում ա­զե­րի­նե­րը լցվե­լու են Հա­յաս­տան՝ ի­րեն­ցով ա­նե­լով գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը, և դրան ո­չինչ չի հա­կադ­րե­լու խա­ղա­ղա­սեր Նի­կո­լը, պա­տե­րազ­մի դեպ­քում էլ, բնա­կա­նա­բար, հանձ­նե­լու է Հա­յաս­տա­նի հա­լալ կե­սը՝ հեր­թա­կան ան­գամ թշնա­մու հետ գնա­լով գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան:

Նա­և ՀԱՊԿ-ի շուրջ խա­ղե­րը դա­վա­դիր աս­տառ ու­նեն: Ին­չո՞ւ է Նի­կո­լը ցան­կա­նում ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ինչ-որ կերպ պո­կել քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան՝ ակն­հայ­տո­րեն ա­ռա­վե­լա­պես կա­րև­ո­րե­լով հենց այդ հան­գա­ման­քը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ռազ­մա­տեխ­նի­կա­կան օգ­նու­թյու­նը, այ­սինք` մեզ սպա­ռա­զի­նե­լը: Խնդիրն այն է, որ Նի­կո­լի նպա­տակն է «պաս տալ» Իլ­հա­մին՝ Բաք­վին հիմ­քեր տա­լու՝ պնդե­լու, որ Ռու­սաս­տանն այ­լևս չի կա­րող միջ­նորդ դի­տարկ­վել, քան­զի որ­դեգ­րել է բա­ցա­հայտ հա­յա­մետ դիր­քո­րո­շում: Այդ­պես ե­ղավ Մակ­րո­նի դեպ­քում, երբ ֆրան­սի­ա­ցի օ­րենս­դիր­ներն ըն­դու­նե­ցին հա­յա­մետ հայ­տա­րա­րու­թյուն. Բա­քուն ան­մի­ջա­պես շտա­պեց ոչ մի­այն կշտամ­բել Մակ­րո­նին, այ­լև հայ­տա­րա­րեց, որ Ֆրան­սի­ան այ­լև չի կա­րող հան­դես գալ որ­պես միջ­նորդ կողմ:

Խնդիրն այն է, որ ի տար­բե­րու­թյուն Ֆրան­սի­ա­յի, Մոսկ­վան Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­ներ ու­նի, ո­րոնք այդ­տեղ են հայտն­վել, ըստ է­ու­թյան, ան­կողմ­նա­կալ միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ան­վան տակ, որ տա­րա­ծաշր­ջանն է­լի չպայ­թի: Ե­թե Ա­լի­և­ը Ռու­սաս­տա­նին հռչա­կի կողմ­նա­կալ, ա­պա ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դատն ան­մի­ջա­պես հայտն­վե­լու է հար­վա­ծի տակ, և Ա­լի­և­ը «լե­գի­տիմ» ի­րա­վունք է ու­նե­նա­լու ռուս­նե­րից պա­հան­ջե­լու լքել Ար­ցա­խը, ին­չը ոչ մի­այն Ադր­բե­ջա­նի ժո­ղով­րդի, այ­լև մի շարք գլո­բալ խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րից է բխում:

Ակն­հայ­տո­րեն գործ ու­նենք Նի­կոլ-Իլհամ գաղտ­նի դա­շին­քի հետ, որ գոր­ծում է ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի` ի հա­շիվ հայ ազ­գի շա­հե­րի, հա­նուն գլո­բալ նա­խագ­ծի, որ­տեղ Հա­յաս­տան պե­տու­թյուն չի լի­նի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում