Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապետարան ՀՀ-ից ՔՊ կուսակցության լոգոն, թուրքականի հետ ասոցացվելու և դրանց գովազդելու հիմքով Երևան քաղաքից հեռացնելու պահանջով

Ներքաղաքական

Հանրային Ձայն կուսակցությունը և համանուն փաստաբանական գրասենյակը 11.10.2022թ և 30.11.2022թ Նուշիկյան ապա Էգա ՍՊը-ների միջոցով դիմել է քաղաքապետարան, որպեսզի Երևան քաղաքում տեղադրվի կուսակցության և համանուն փաստաբանական գրասենյակի գովազդները:

 

Երկու դեպքում էլ ստացել ենք մերժում:

Քաղաքապետարանը գտել է, որ «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ», բովանդակությամբ գովազդային ուրվանկարում նշված անձինք և «Հանրային ձայն» բառակապակցությունն ըստ էության գովազդում է տարբեր հարթակներում տեղադրվող համանուն «հաղորդաշարը», որը չի համապատասխանում գովազդի մասին օրենքի 8-րդ հոդվածին:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքը սահմանափակում է վարչական մարմնի հայեցողական լիազորությունները, այն է եթե ընդունվել է մի որոշում, մի հիմքով, ապա նույն տրամաբանությունը պետք է տարածվի նաև նմանատիպ այլ դեպքերում:

Մեր դեպքում Քաղաքապետարանը Հանրային Ձայն կուսակցությունը և համանուն փաստաբանական գրասենյակի գովազդը, անունը ասոցացրել է Հանրային Ձայն, չգրանցված, որևիցե իրավաբանական կարգավիճակ չունեցող , արտերկրում եթեր դուրս եկող հաղորդաշարի հետ:

Ելնելով Քաղաքապետարանի կողմից արձանագրված գովազդի տեղադրման մերժման հիմքերից գտնում ենք, որ առկա է քաղաքապետարանի կողմից հայացողական լիազորությունների նույնականության խնդիր, այն է

Թուրքական «Բարօրություն» կուսակցության կարգախոսն է «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:

ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կարգախոսը 2021թ-ի ԱԺ և դրան հաջորդող տեղական ինքնակառավարման ընտրություններին նույնպես եղել է «Ապագա կա» կամ թուրքերենից թարգմանաբար «Burada gelecek var»:

ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության լոգոն ձեռքսեղմումն է:

Թուրքիայում արտադրվող ապրանքների մեծամասնության վրա դրված է ձեռքսեղմում լոգոն, որը գրեթե նույնն է ՔՊ կուսակցության լոգոյի հետ:

Թուքական ձեռքսեղմում լոգոյի վրա թուրքերեն գրված է «yerli üretim», որը հայերեն թարգմանվում է «հայրենական արտադրություն»:

Այլ կերպ ասած՝

  1. Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության «Ապագա կա» կարգախոսը ասոցացվում է Թուրքական «Բարօրություն» կուսակցության «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա» և փաստացի ՀՀ տարածքում գովազդում է Թուրքական «Բարօրություն» կուսակցությունը:
  2. ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ձեռքսեղմում լոգոն ասոցացվում է Թուքական տեղական արտադրությունը գովազդող ձեռքսեղմում լոգոյի հետ, որի վրա թուրքերեն գրված է «yerli üretim», որը հայերեն թարգմանվում է «հայրենական արտադրություն»:
  3. Փաստացի ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական «Ապագա կա» կարգախոսը ՀՀ ում գովազդում է Թուրքական «Բարօրություն» կուսակցությանը, իսկ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության լոգոն գովազդում է թուրքական հայրենական արտադրությունը:

Այն որ ՀՀ հասարակությունը հենց վերը նշված կերպ է ասոցացնում ՔՊ կուսակցության լոգոն և կարգախոսը ապացուցվում է համացանցում և ՀՀ ում գործող կայքերում նույնաբովանդակ հրապարակումներով, մասնավորապես՝ https://fip.am/16036, https://www.pastinfo.am/hy/news/2021/06/11/ops9ixx29/1219671, https://www.panorama.am/am/news/2021/06/11/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84/2516958, https://www.facebook.com/www.zham.am/posts/4412127158839907/?paipv=0&eav=AfZVu_UOTI1lQHuhGQLj5O9eo_lD7XEZASYTy5PRAUdAM1lN-9Q1ZRVdwzdWNMbjz-0&_rdr. https://www.facebook.com/alternatiview/posts/4533625306667527/, https://archive.alternativ.am/?p=64143&l=am, https://zham.am/?p=108067&l=am, https://hayacq.com/57426—.html և այլն:

Գտնում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Երևան քաղաքում թուրքական հայրենական ապրանքի և թուրքական Բարօրություն կուսակցության գովազդը նույնպես ընկնում է գովազդի մասին օրենքի 8-րդ հոդվածի սահմանափակումների տակ և դրանք պետք է հեռացվեն, քանի որ դրանք՝

ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը.

Քաղաքապետարանի կողմից մեր դիմումը մերժվելու դեպքում Հանրային Ձայն կուսակցությունը կդիմի դատարան, Երևանի քաղաքապետին թուրքական գովազդը Երևանից վերացնելու պահանջով:

 

Հանրային Ձայն կուսակցության

Նախագահ՝ Արտակ Գալստյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին