Սկզբում իրենք շատ թուլացած էին, վախենում էին մեզանից, բայց հետո....Ադրբեջանական ագրեսիան սեփական մաշկի վրա զգացած զինվորը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է 44-օրյա ադրբեջանական ագրեսիան սեփական մաշկի վրա վերապրած, այդ ժամանակ ժամկետային զինծառայող, Իջեւանի տարածաշրջանի Սեւ քար գյուղից Նվեր Կապլանյանը: Վերհիշելով արյունոտ օրերը Նվերը մտովի տեղափոխվեց 2020թ, սեպտեմբերի 27.

-Մեկ տարի վեց ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը, ծառայում էի Մարտակերտում: Սեպտեմբերի 25-ին իջանք դիրքերից չմտածելով, որ 24 ժամ հետո պատերազմի մեջ ենք հայտնվելու:  27-ին առավոտյան, ժամը 7-30-ի սահմաններում կրակոցի ձայներ լսվեցին, անմիջապես տագնապով մեզ կրկին դիրքեր հանեցին: Մոտ երեք-չորս ժամ հրետակոծության տակ ոտքով դիրքեր էինք բարձրանում:

-Մինչեւ սեպտեմբերի 27-ը ամեն բան հանդա՞րտ էր:

-Դիրքերում ամեն բան խաղաղ էր, բայց սեպտեմբերի 26-ի գիշերը հրետանին տագնապով հանեցին դիրքեր, բայց մեզ ոչինչ չասեցին, թե ինչ կատարվում մինչեւ սեպտեմբերի 27-ը:

-Ի՞նչ էր կատարվում մարտի դաշտում սեպտեմբերի 27-ից սկսած:

-Աննկարագրելի է, թե ինչ էր կատարվում. աշխատում էր հրետանին, ԱԹՍ-ները, ամենատարբեր տրամաափի զենքերից էին կրակում, թե օդից, թե բլիժնի բոյի ժամանակ: Ամենաշատ զոհերը հենց առաջին օրերին ենք ունեցել. արյուն, ցավ ու կարկուտի նման անդադար տեղացող արկեր: Բայց այնպես չէր, որ մենք չէին կարողանում պաշտպանվել:

Нет описания.

-Այդ դեպքում ինչո՞ւ չկարողացաք արժանի հակահարված տալ:

-Մենք` զինվորներս ապահովված էինք զենքով, մենք կարողանում էինք պաշտպանվել, պարզապես մեզ թույլ չէին տալիս առաջ գնալ, առաջ գնալու հրաման չունեինք: Համենայնդեպս, մինչեւ իմ վիրավորելը` հոկտեմբերի 13-ը էդ վիճակն էր:

Нет описания.

-Ասացիր, որ դեմ առ դեմ մարտի ժամանակ ամենատարբեր զինատեսակներն են օգտագործվել, կոնկրետ Ձեր վաշտը դեմ առ դեմ մարտի մասնակցե՞լ է:

-Այո, սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը դեմ առ դեմ կռիվները շատ էին: Մենք 7-8 հոգով էինք, երբ մեզ վրա հարձակվեցին հատուկ ջոկատայինները, բայց մենք կարողացել ենք կյանքի գնով կանխել իրենց առաջախաղաղացումը մինչեւ հոկտեբերի 1-ը: Սկզբում իրենք շատ թուլացած էին, վախենում էին մեզանից, բայց հետո չգիտեմ ինչ եղավ: Իրենք մեզանից տարիքով էին, բայց մեր հարվածներից անակնկալի էին գալիս: Եթե ամբողջ կռիվը դեմ առ դեմ լիներ, ես վստահ եմ, որ մենք կհաղթեինք, եթե կռիվի չորրորդ օրվանից սկսած գոնե օդը պաշտպանվեր, մենք էս վիճակը չէինք ունենա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=243313&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ