Ինչ են ԵՊՀ-ում ամերիկացիների հետ քննարկել Սլավոնական համալսարանի դասախոսները

Ներքաղաքական

«Իրավունքի» տեղեկություններով՝ օրերս ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Հայաստանը, Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: Նպատակն է եղել քննարկել ԱՄՆ-Եվրասիա երկխոսության առանձնահատկությունները՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս շեշտելով Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացման ուղիները եւ մոտեցումները: Ընդ որում՝ հատկանշական է այն, որ երկօրյա գիտաժողովին, բացի Երեւանի եւ Արիզոնայի պետական համալսարանների հետազոտողներից ու գիտնականներից, զեկուցումներ են ներկայացրել նաեւ Վալերի Բրյուսովի անվան պետական եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների ներկայացուցիչներ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ է եկել ու ողջունել նախաձեռնությունը, քանի որ ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուն, Արիզոնայի պետական համալսարանի «Մելիքյան» կենտրոնի պրոֆեսոր Սթիվեն Բատալդենը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը: Ի դեպ, առիթից օգտվելով՝ ԵՊՀ ռեկտորը գովազդել է համալսարանում գործող «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ջեննիֆեր ՄքԷնդրյունն էլ  նշել է, թե որքան հպարտ է դեսպանատունը, որ աջակցում է հայաստանյան եւ ամերիկյան կրթական ոլորտների համագործակցությունն ընդլայնելուն:

«Գիտաժողովը ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորած դրամաշնորհային ծրագրի մի մաս է, որն ունի մի քանի ուղղություն: 2 տարի առաջ ստեղծված «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստումներ է անցել ծրագրում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը, ինչի շնորհիվ է նաեւ, որ արդեն ունենք 20 ուսանող: Այս ծրագրում հետազոտական գործոնն առանձնակի մեծ է, եւ հենց դա է պատճառը, որ կենտրոնի հետազոտողների համար պարբերաբար հայտարարում ենք դրամաշնորհային ծրագրեր, որոնց թվում՝ այնպիսի ծրագրեր, որոնք բաց են ընդհանուր առմամբ Հայաստանում գիտահետազոտական գործունեություն ծավալելու համար», - մանրամասնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, հայ-ռուսական «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ, ով պարզվում է՝ ԵՊՀ «Ամերիկագիտություն» ծրագրի ղեկավարն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին