5-ամյա Ժակը ամեն դռան թակոցից վեր է թռնում ու գոռում՝ «Մա՛մ, մա՛մ ջան եկա՞ր․․․»

Հանդիպում
Ջերմուկի համար մղվող մարտերի ժամանակ հերոսաբար ընկավ նաեւ երեք անչափահասների մայր 36-ամյա Անուշ Ապետյանը, ով չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։
Երեք երեխաների մայր Անուշ Ապետյանը երկու տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. <<Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը>>։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։
<<Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։  Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։ Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք>>,-մեզ հետ զրույցում պատմում է եղբայրը՝ Գեղամ Ապետյանը, ով վերջին անգամ Անուշի հետ խոսել է իր ծծնդյան օրը՝ սեպտեմբերի 12-ին․
-Զանգեց շնորհավորեց քույրս․․․ Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։ Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է։
Անուշի համար զենքը իր չորրորդ երեխան էր, շատ էր սիրում ծառայությունը, զենքը, դիրքերը։
 
Այժմ Անուշի երեխաները գտնվում են քեռու հարեւանությամբ՝ իրենց հայրիկի ծնողների հոգածության ներքո․
-Երեխաները հայրական տատիկին-պապիկի տանն են այժմ բնակվում, փոքրիկ ժակը, ով հինգ տարեկան է մինչեւ հիմա սպասում է, որ մայրը պոստերից պիտի իջնի, ամեն դռան թակոցից վեր է թռնում ու գոռում՝ <<Մամ, մա՛մ ջան եկա՞ր․․․>>։
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=243257&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ