Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որպեսզի ՀՀ-ն ի վիճակի չլինի դիմադրել. Վրթանեսյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ գնահատմամբ` եթե ինչ-որ երկրի դե յուրե ղեկավար հայտարարում է, որ իր հայրենակիցների ինչ-որ մասին սպառնում է ցեղասպանություն, այդ երկրի անվտանգությունից խոսել պետք չէ:

— Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի. այստեղ ոչ մի նոր բան չկա: 2020 թ. նոյեմբերի 10-ից սկսած` Ադրբեջանն ամեն ինչ արել է նոր պատերազմին պատրաստ լինելու համար: Դժվար է ասել՝ իրենց պլաններն ինչքան են, ինչպես են, բայց սեպտեմբերյան կռիվների մասշտաբով հանգիստ կարող են ցանկացած պահի նորից կրկնել. դրա ռեսուրսներն Ադրբեջանն ունի: Ես ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին բարձր եմ համարում, ու սա պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե Ադրբեջանն ինչ-որ նպատակներ ունի, այլ առաջին հերթին այն փաստով, որ Հայաստանն ի վիճակի չէ այսօր լիարժեք դիմադրել այդ հարձակումներին: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որպեսզի ՀՀ-ն ի վիճակի չլինի դիմադրել: Ու այդքանից հետո պաշտոնական շրջանակներից հայտարարություններ են հնչում, թե` ի՞նչ կարող ենք անել:

Նոյեմբերի 10-ից սկսած՝ պետք է համալրել սպառազինությունը, զինամթերքը, պետք է շտապ վերականգնել բանակը. այս երկու տարին պետք է լինեին անդադար զորավարժությունների, զենքի գնումների տարի: Արվել է այդ ամենի հակառակը. 5 ամիս չունեինք ԳՇ պետ, առ այսօր՝ 9 ամսից ավելի է՝ չունենք հետախուզության պետ: Վերջերս ինձ ասացին, որ փաստացի պատերազմից հետո չունենք հակահետախուզության պետ. հետո էլ զարմանում են, թե ինչ դավաճանության թեմաներ են, չնայած դա էլ է ուռճացրած նիկոլական քարոզչության կողմից: Իրականում պատկերն այնպես չէ՝ ինչպես ներկայացնում են: Մի խոսքով` բոլոր ճակատներով քանդում են, քայքայում են, հետո ասում են՝ չենք կարող դիմադրել: Իշխանական քարոզիչներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը, փորձեց ասել, թե ամեն բանակցող բանակցում է՝ ըստ այն բանակի կարողության, որ ունի: Եթե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունենար ուժեղ բանակցելու, ուրեմն` բանակը կվերականգներ, չէր ջախջախի. բանակն այսօր ջախջախված է, ու ամեն ինչ արվում է, որ ՀՀ անվտանգությունն ապահովող համակարգերը թուլանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին