Գնել Սարգսյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի
Մշակութային
«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր դիմում եմ ներկայացրել ՌԴ Դատախազություն: Դերասան Գնել Սարգսյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի` ՌԴ քրեական օրենսգիրք 282 հոդվածով, որի առավելագույն պատիժը 5 տարի է: Առաջիկայում մանրամասներ կներկայացնեմ գործից», – գրել է գործարար ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւ, որպես հետգրություն` հավելել. «Անպատժելիությունը Հայաստանից պետք է վերանա: Ցանկացած լայվիստ պետք է հասկանա, որ նա պատասխան է տալու ցանկացած արարքի համար: Այս պահին դատական հայցն է պատրաստվում»։