Ի վերջո, ովքեր կվերցնեն թափուր մնացած մանդատները. ԿԸՀ-ից փակագծեր են բացում

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանի, Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի եւ Հռիփսիմե Ստամբուլյանի վայր դրած մանդատները շարունակում են թափուր մնալ: Վաղը լրանում է ժամկետը` Արամ Վարդեւանյանի մանդատը հետ վերցնելու հնարավորության, ուստի` այլեւս ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ում է փոխանցվում առաջին հերթին Վարդեւանյանի մանդատը: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել ԿԸՀ մամուլի քարտուղար ՍԵԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:

— Առ այս պահը ովքե՞ր են արդեն իսկ դիմում ներկայացրել ԿԸՀ` պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ:

— Ռիմա Ղազարյանից, Ռուբեն Մելքոնյանից, Ռոբերտ Հայրապետյանից, Սայաթ Շիրինյանից, Մարիա Պետրոսյանից արդեն ստացել ենք ինքնաբացարկի դիմումներ եւ սահմանված կարգով` ԿԸՀ նախագահի կողմից համապատասխան արձանագրություն արդեն իսկ կազմվել է:

— Ձեր նշած անունների ցանկում չկար Մհեր Սահակյանը, ով ցուցակում նախորդում էր Մարիա Պետրոսյանին եւ Սայաթ Շիրինյանին…

— Մհեր Սահակյանից մենք ինքնաբացարկի դիմում` այս պահի դրությամբ չենք ստացել:

— Իսկ ունե՞ք տվյալներ, թե ընդհանրապես ովքե՞ր են վերցնում իրենց հասանելիք պատգամավորական մանդատները:

— Այս պահին դեռ` ոչ: Ամենայն հավանականությամբ` վաղը ԿԸՀ նիստ տեղի կունենա եւ օրակարգում այդ հարցը ներառված կլինի:

— Ընտրական օրենսգիրքը պահանջում է սեռային համամասնություն` 30 տոկոսի մասով: Այս առումով` հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում մանդատ ստանան ոչ թե նրանք, ովքեր կլինեն ցուցակում հաջորդը, այլ հաջորդ կին պատգամավորի թեկնածուն` հաշվի առնելով, որ մանդատը վայր դրած պատգամավորներից երկուսը կին են:

— «Հայաստան» դաշինքում կա 9 կին պատգամավոր, հետեւապես սեռային հավասարության խնդիր չունեն: Այնպես որ, մանդատ կստանան ցուցակի հաջորդականությամբ նրանք, ովքեր ինքնաբացարկի դիմում չեն ներկայացնի:

Այսպիոսով` համադրելով ԿԸՀ-ից ստացած տեղեկությունները կարող ենք եզրակացնել, որ մանդատ վերցնում են ՀՅԴ-ական Մհեր Սահակյանն ու Արփինե Վարդանյանը, իսկ հաջորդ երկուսը` կարող են լինել Զոլաքարի նախկին համայնքապետ Արման Ղազարյանը եւ «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին