Տարածաշրջանում գնաճի ամենացածր տեմպերն արձանագրվել են Հայաստանում

Տնտեսություն

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.1%: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Մասնավորապես, տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում, մինչդեռ թռչնամսի ու գառան մսի՝ համապատասխանաբար 2.2% և 5.1% գնաճ:

Անդրադառնալով ոչ պարենային ապրանքների գներին՝ նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Հատկանշական է, որ 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 3.3% գնանկում, իսկ դիզելային վառելիքի՝ 23.9% գնաճ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելի քան 7%-ով ավելացել են նաև ծառայությունների գները, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) կազմել է 8.7%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողական գների ինդեքսն ավելացել է 13.4%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկրներում սպառողական գներն ավելացել են հետևյալ կերպ՝

  • Հայաստանում՝ 9.5%,
  • Ռուսաստանում ՝ 12.6%,
  • Բելառուսում՝ 15.2%,
  • Ղրղզստանում՝ 15.4%,
  • Ղազախստանում՝ 18.8%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների աճ է գրանցվել տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Թուրքիայում՝ 85.4%, Վրաստանում՝ 10.6%, Ադրբեջանում՝ 15.6%: Նկատելի է, որ ԵԱՏՄ և տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում գնաճն ամենացածրն է (2022թ. հոկտեմբերին 2021թ-ի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել էր 9.5%):

Օրերս, Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել էր 2023թ. համար ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ ակնկալվում է, որ 2023թ. տարեվերջին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը կարձանագրվի Հայաստանում՝4.6 %-ի սահմաններում։

ԵԱԶԲ անդամ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2023 թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում