«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ղժղժացողները նոր արհավիրք են նախապատրաստում

Ներքաղաքական

ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովում, որը  տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում, որոշվել է, որ  ՀԱՊԿ-ի առաջնահերթություններից մեկը կլինի  ավանդական արժեքների պաշտպանությունը, այդ մասին ասել է ՀԱՊԿ-ի ԽՎ նախագահ եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա նաեւ ավելացրել է, որ . «Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից կառավարվում են տարբեր մեթոդներ` մտցվում  են անօրինական  պատժամիջոցներ, շանտաժ, վախեցնում են, ստեղծում են կոնֆլիկտներ, ցանկանում են ոչնչացնել մեր ավանդական արժեքները, պատմությունը, մշակույթը եւ կրոնը»: Նրա ասելով դա արվում է նրա համար, որ. «Մարդուն դուրս հանեն ընտանիքից եւ հասարակությունից, թողնեն մեն-մենակ իր  խնդիրների հետ եւ սոցիալական ցանցերի միջոցով դարձնեն նրան կախյալ, իսկ հետո արդեն կառավարեն նրան»:

Մի խոսքով, ՀԱՊԿ-ը  ստանձնեց նոր ոլորտ, որի անվտանգությունը պետք է համատեղ կերպով պաշտպանեն, դա ավանդական արժեքների ոլորտն է: Նշենք նաեւ, որ մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինը ստորագրեց ՌԴ օրենք ԼԳԲՏ քարոզչությունը  ամբողջովին արգելելու վերաբերյալ: Մինչ այդ Ռուսաստանում արգելեցին  Սորոսի եւ Եհովայի վկաների գործունեությունը:

Մյուս կողմից աշխարհի մյուս բեւեռում` Վաշինգտոնում եւ Բրյուսելում հայտարարվում է ավանդական արժեքների դեմ նոր արշավ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ստորագրելու  է օրենք միասեռականների «ամուսնությունները» թույլ տալու մասին: Եվրամության ներկայացուցիչը Հայաստանում պահանջում է Հայաստանից վավերացնել Սատմբուլյան կոնվենցիան, որը  ոչ այլ ինչ է, քան  հակաքրիստոնեական եւ հակազգային , հակաբարոյական ու հակամարդկային «արժեքների» ներմուծման գործիք: Բանը հասել է նարն, որ այդ բեւեռի ներկայացուցիչ Համաշխարհային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ օլիմպիական խաղերին մասնակցող թիմերի 10 տոկոսը պետք է լինեն համասեռամոլները:

Այսպիսով, աշխարհը կիսվում է ոչ միայն  ռազմական  ու քաղաքական հատկանիշներով, այլեւ  քաղաքակրթական ու աշխարհայացքային: Եվ բոլոր  նրանք, ովքեր Հայաստանի իշխանության մեջ, ինչպես նաեւ դրա շուրջ, դրա տակ եւ անգամ դրանից դուրս ղժղժում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ընդամենը կատարում են այն մյուս բեւեռի պահանջը եւ տանում են Հայաստանը դեպի Վաշինգտոնա-բրյուսելյան հակաքրիստոնեական եւ հակաազգային «քաղաքակրթության»  գիրկը: Իսկ նրանք, ովքեր թութակի պես առանց հասկանալու կրկնում են այդ թեզը, պետք է հասկանան, որ  իրենց այդ  հիմար հայտարարությունների արդյունքում մի օր կարող է ուղտը չոքի իրենց իսկ  տան շեմին, դուռը բացեն, տեսնեն իրենց երեխան նույնասեռականի ձեռքը բռնած ասում է` պապա, մենք որոշել ենք ամուսնանալ:

Ի դեպ,  երբ 2018 թվականին շատ-շատերը  հորթի հռճվանքով  մասնակցում էին  ամերիկացիների կողմից սարքած Նիկոլի «թավշյա հեղափոխությունը» մենք կրկին բազմիցս զգուշացնում էին, որ սրա արդյունքում Հայաստանը կորցնելու է Արցախը, լինելու է նոր պատերազմ, զոհվելու են հազարավոր զինվորներ: Սակայն  լսող չկար, հու, հու, դըմփը փակել էր շատ-շատերի ականջները եւ անջատել ուղեղները անգամ նրանց մոտ, ում մոտ դրանք առկա էին: Հիմա  ՀԱՊԿ-ի եւ ռուսների դեմ ամերիկյան թեզերը կրկնող  «մեծ քաղաքագետներին» զգուշացնում ենք, ամերիկացիների կողմից  նախապատրաստվող հաջորդ արհավիրք-«սյուրպրիզի» մասին:

Հայկ Բաբուխանյան

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան