«Փաստ». Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Վոլկովն ադրբեջանցիների թիրախում է
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։
Թերթի տեղեկություններով, իրենց նպատակներն իրականացնելու համար ադրբեջանցիները , իրենց սովորույթի համաձայն, փորձում են նաև Մոսկվայում տարբերակներ փնտրել ու «մուտիտներ» անել. որպես «հիմնավորում»՝ նրանք պնդում են, թե իբր Վոլկովը հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու Տելեգրամ- ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

