Քանի դեռ Ադրբեջանում չի հարգվում միջազգային իրավունքը, այդ երկրի հետ հնարավոր չէ պայմանագիր կնքել. իսպանացի պատգամավորի բացառիկ հարցազրույցը

Միջազգային

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր այս հայտարարության նախագծի հեղինակը՝ Իսպանիայի պատգամավոր ՋՈՆ ԻՆԱՐԻՏՈՒՆ, ում հետ «Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել:

— Տեղյակ ենք, որ Դուք այցելել եք հայաստանյան սահմանամերձ շրջաններ եւ տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք:

— Երեկ Ջերմուկում էինք, այսօր եղանք Վարդենիս խոշորացված համայնքի տարածքում, մասնավորապես՝ տուժած Սոթք ու Կուտ գյուղերում, ու պետք է նշեմ, որ իրավիճակը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքների վրա, որի հետեւանքով խոշոր վնաս է հասցվել: Սա բնակչությանն ահաբեկելու իրավիճակ է ու, միեւնույն ժամանակ, ադրբեջանցիները տարածքներ են զավթել: Զավթել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ու շարունակական սպառնալիք են ներկայացնում սահմանամերձ գյուղերի բնակչության համար` իրենց դիտակետում պահելով գյուղերն ու խաղաղ բնակչությանը: Ես անձամբ խիստ մտահոգված եմ, քանի որ նմանատիպ վիճակի էի ականատես եղել նաեւ երկու տարի առաջ Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ:

— Դուք նաեւ տեսաուղերձով դիմել եք միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: Ի՞նչ եք կարծում՝ մեր օրերում բավարար են միայն հայտարարություններով զսպել իրական հողի վրա տեղի ունեցող ռազմական ագրեսիան:

— Ադրբեջանը, Հայաստանի ու վերջինիս խաղաղ բնակիչների դեմ, միակողմանիորեն, առանց պատճառաբանության, հարձակումներ գործելով, փաստորեն զավթել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից որակվում է հանցանք: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաեւ ՄԱԿ-ին, որպեսզի գործեն եւ պարտադրեն Ադրբեջանին, վերադառնալ իրենց սահմանային դիրքեր, միջազգայնորեն ճանաչված իրենց սահման եւ Հայաստանի Հանրապետության սահմանը չխախտեն: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակից, այն գործածում որպես մշուշե վարագույր՝ կարծելով, թե աշխարհը չի իմանա, կամ չի գործի իր կողմից կատարված միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումների դեմ: Ու այդ իսկ պատճառով կարծում ենք, որ հենց այն պահն է, երբ պետք է կոչ անել ոչ միայն միջազգային հանրությանը  աբստրակտ, այլ բաց կերպով նաեւ կոնկրետ միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Ադրբեջանը եւս, ինչպես օրինակ` ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին:  Անհանդուրժելի է այն ամենը, ինչ տեղի է ունենում, եւ միջազգային կազմակերպությունները պետք է պարտադրեն Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը: Բռնատիրություն է իրականացվում բռնապետական պետության կողմից: Պետք է ստիպել բռնապետական իշխանությանը հարգել միջազգային իրավունքը:

— Դուք հեղինակել եք Իսպանիայի կոնգրեսում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւը, որն ընդունվեց միաձայն: Ըստ Ձեզ, Իսպանիայի կառավարությունը նույնքան սկզբունքայնությամբ կվավերացնի՞ այն:

— Հայտարարությունը, որն արվել է մոտավորապես մեկ ամիս առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից` դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սանձազերծած ագրեսիան, եզակին չէ: Տեղի է ունեցել բացառիկ մի բան Իսպանիայի` Սահմանադրությունից հետո 43 տարվա ընթացքում, Իսպանիայի Կորտեսը, Պատգամավորների կոնգրեսը չեն վավերացրել Իսպանիայի Թագավորության ու Ադրբեջանի միջեւ ստորագրված միջազգային պայմանագիրը` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին: Սա մեկն էր այն միջազգային պայմանագրերից, որ մեծ կարեւորություն ունի ու ստորագրվում է յուրաքանչյուր տարի, բայց հաշվի առնելով առկա իրավիճակը, երբ խախտվում է միջազգային իրավունքն Ադրբեջանի կողմից, Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը չվավերացրեց պայմանագիրը: Սա առաջին պայմանագիրն է, որ չվավերացվեց Պատգամավորների կոնգրեսի կողմից, ինչը բավականին նյարդային վիճակ է ստեղծել Ադրբեջանում: Այս շաբաթ Ադրբեջանը պատգամավորների մի պատվիրակություն է գործուղել Պատգամավորների կոնգրես, որպեսզի արտահայտի իր զայրույթն ու իր անհանգստությունը, բայց ես կարծում եմ, որ սա էլ մեկ եղանակ էր զսպելու: Քանի դեռ Ադրբեջանում չի հարգվում միջազգային իրավունքը, այդ երկրի հետ հնարավոր չէ համաձայնության գալ, պայմանագիր կնքել:

— Որքա՞ն էլ եվրոպական երկրները սրտացավություն դրսեւորեն խաղաղ բնակչության նկատմամբ, Ձեր գնահատմամբ՝ բացի հայտարարություններից ու բանաձեւերից, ինչպե՞ս կարող են պաշտպանել հայությանը, մասնավորապես` արցախահայությանը:

— Նշեմ, որ ես Բասկերի երկրից եմ, մեր ժողովուրդն էլ շատ հին ժողովուրդ է, որ Եվրոպայում անկախության ավելի մեծ չափաբաժնի է ձգտում, եւ մենք էլ հայերի նման հին ժողովրդի նկատմամբ խորը հարգանք ենք տածում եւ, հաշվի առնելով, թե ինչերի միջով են անցնում ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը վերջին տարիների ընթացքում, ցանկանում ենք  օգնել` մեր ձայնը բարձրացնելով, հասցնելով  ինչպես հասարակությանը, այնպես էլ տարբեր հաստատություններ,  որի անդամ ենք, ինչպես իմ դեպքում Մադրիդի Պատգամավորների կոնգրեսին: Շարունակելու ենք պաշտպանել արդարացի դիրքորոշումը, հայ ժողովրդի որոշումը՝ պատվարժանորեն ու խաղաղ ապրել  իր նախնիների հողում:   

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում