Շիրակ Թորոսյանի «բոցաշունչ» ելույթի հետքերով. Նաիրա Կարապետյան

Թավշյա տեռոր
Լսեցի այսօր ԱԺ ամբիոնից հնչած իմքայլականների ելույթները, և կուզեի հատկապես անդրադառնալ Շիրակ Թորոսյանի երկնած մտքերին: “Հանրապետական” խմբակցության երբեմնի մշտաբնակ իմ նախկին գործենկերոջ ելույթը, մեղմ ասած, ազնիվ չէր:
Հիմնավորեմ կետ առ կետ:
- Նա խոսում է բանակցային գործընթացից, համեմատելով նախկինում տեղի ունեցողը և ներկան: Թարմացնեմ իմքայլական պատգամավորի մշուշված հիշողությունը` նախկինում եղել է միջազգայնորեն ճանաչված բանակցային մեկ ձևաչափ և մեկ փաթեթ - ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ, հստակ սկզբունքների վրա հիմնված, և միջազգային հանրության կողմից խաղաղ կարգավորման մանդատ ստացած բանակցային մեկ հարթակ, որտեղ ի դեպ, կոնկրետ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին Արցախ, հանդիպում էին Արցախի իշխանությունների և հասարակության հետ, հայկական կողմն էլ ներկայացնում էր Արցախի և Հայաստանի շահը, ինչը և ներառված էր բանակցային փաթեթում:
Ներկայումս այս խառը բրոունյան շարժում հիշեցնող հանդիպումներում և բանակցություններում, որտեղ, ի դեպ, այլևս չկա Արցախի ինքնորոշման մասին որևէ հիշատակում, որևէ բանակցային ձևաչափ չկա, մեկ կոնկրետ փաթեթ չկա, ով ասես բանակցում և հանդիպում է, Հայաստանը դարձել է մեծ քաղաքական խաղերում թենիսի գնդակ: Որն է բանակցային ձևաչափը, ինչ է բանակցվում, ինչ է դրված սեղանին, ով է հեղինակը, որն է Հայաստանի և Արցախի շահը, ով է փաթեթի հեղինակը` Բորելը, Պուտինը, Շարլ Միշելը, Էրդողանը, բնականաբար պարզ չէ:
- Շիրակ Թորոսյանը խոսում է Ապրիլյան պատերազմի մասին, նշելով, որ այդ ժամանակ ևս չճանաչվեց Արցախի անկախությունը: Վստահաբար նա չի մոռացել, որ անմիջապես Ապրիլյանի ընթացքում Սերժ Սարգսյանը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Իսկ հենց ինքը – Շիրակ Թորոսյանը, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը գովաբանողներից և ծափահարողներից է եղել, մեզանից էլ մեկ քայլ առաջ (չշփոթել “Իմ քայլի” հետ) փորձում էր հայտնել նախագահին իր հիացմունքը:
- Շիրակ Թորոսյանը նշում է, թե իբր նախկինում էլ ընդդիմությունը ժամանակին պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի արվել: Հետաքրքիր է, թե ում ի նկատի ունի նա, եթե Արտաքին հարաբերությունների Արցախում տեղի ունեցած արտագնա նիստում ի պատասխան Զարուհի Փոստանջյանի նախագծին հենց Նիկոլ Փաշինյանն էր համաձայնվում, որ Արցախի անկախությունը ճանաչելը ճիշտ չէ:
Եվ ի վերջո, սիրելի Շիրակ, այո, դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, և եթե ծանրորդը չի կարողանում նախկինում եղած 200 կգ քաշը բարձրացնել, պետք չէ իջեցնել նշաձողը, ծանրորդին է պետք փոխել, նա անգամ ծանրորդ էլ չէ, ոտքերը ամուր չեն, ուսերը` կախ, կրծքին էլ մեր գերբը չկա:
Հա, ի դեպ, արվեստի մասին: Հին փիլիսոփաները ասում էին, որ ամենամեծ արվեստն արժանապատիվ ապրելն է: Չգիտեմ, ինչու հիշեցի...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում