ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Տխրահռ­չակ Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ ինք­նա­գոհ լու­սան­կար­նե­րը Քա­թա­րից, ո­րոն­ցից մե­կում ՀՀ պե­տա­կան դրո­շի պատ­կե­րը գլխի­վայր է ե­րև­ում, հա­րու­ցել է քա­ղա­քա­ցի­նե­րի զար­մանքն ու վրդով­մուն­քը, ու­տի շա­տե­րը սոց­ցան­ցե­րում այն գլխի­վայր են զե­տե­ղել, որ­պես­զի մեր Ե­ռա­գույ­նի դիր­քը ճիշտ լի­նի: Մենք էլ, այդ­պես վար­վե­լով հան­դերձ, չենք կա­րող չմեջ­բե­րել ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զա­րյա­նի ու­շագ­րավ դի­տար­կու­մը. «Լե­հաս­տա­նի նա­խա­գահն իր երկ­րի Ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի խաղն Ար­գեն­տի­նա­յի ընտ­րա­նու հետ, դի­տել է Վար­շա­վա­յում` նա­խա­գա­հա­կան պա­լատ հրա­վի­րե­լով ե­րե­խա­նե­րի, իսկ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հը, օ­տար երկր­նե­րի ֆուտ­բո­լա­յին հա­վա­քա­կան­նե­րի հան­դի­պու­մը դի­տե­լու հա­մար, մեկ­նել է Քա­թար: Կա­րե­լի էր պար­զա­պես սրանց ձրի­ա­կեր ան­վա­նել, սա­կայն այս­քան մար­դու կյանք կե­րած, հայ­րե­նա­կոր­ծան ու ազ­գա­կոր­ծան պա­տու­հաս­նե­րի հա­մար դա կոմպ­լի­մենտ կլի­նի: Ե­թե սրանց պե­տու­թյան հաշ­վին պետք է բժիշկ հատ­կաց­նել, ա­պա դա պետք է լի­նի մի­այն դա­տաբ­ժիշկ: Սրանց պա­տի­ժը չպետք է շատ ու­շա­նա»: Չէ, չե­ղավ, պա­րոն Ղա­զա­րյան, չար­ժե սրան հա­մե­մա­տել Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հի հետ, Լե­հաս­տա­նի նա­խա­գահն` ուր, «գյոռ­մա­միշ» ՔՊ-ական­ներն` ուր:

Ար­տա­հայտ­վե­լով դա­տա­խազ­նե­րի ու, մաս­նա­վո­րա­պես, ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման թե­մա­յով, երբ փաս­տա­ցի կրկնա­կի աճ է նա­խա­տես­վե­լու ա­ռանց այն էլ ոչ աղ­քատ այդ պաշ­տո­նյա­նե­րի հա­մար՝ տխրահռ­չակ ՔՊ-ական ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆՆ ա­սել է. «Մենք պետք է հստակ հաս­կա­նանք, որ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում՝ կլի­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյուն, կլի­նեն դա­տա­խա­զա­կան մար­մին­ներ, քննչա­կան մար­մին­ներ, մենք պետք է ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վարձ ու վար­ձատ­րու­թյուն տանք, ի­հար­կե, խոս­քը վե­րա­բե­րում է հենց ար­ժա­նի­քա­հեն ան­ձանց, ան­ձանց, ով­քեր ի­րոք կա­տա­րում են կա­րև­որ գոր­ծա­ռույթ… այս ա­ռու­մով ես խնդիր չեմ տես­նում…»: Զար­մա­նա­լի է Վա­լո­դի ու նրա կա­պի­տու­լյանտ շե­ֆի հա­մար «արժա­նի­քա­հեն» ով­քե՞ր են հա­մար­վում: Ար­դյո՞ք խոս­քը ա­ռա­վել ջա­նա­դիր կա­մա­կա­տար­նե­րի մա­սին չէ, ով­քեր հա­նուն խուն­տա­յի ա­ռա­ջադ­րանք­նե­րի կա­տար­ման աղ­բարկղ են նե­տում և՛ մաս­նա­գի­տա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, և՛ ի­րա­վա­գի­տու­թյու­նը որ­պես այդ­պի­սին: Կար­ծում ենք, ըն­թեր­ցո­ղը շատ լավ է հի­շում Նի­կո­լի խոս­քը «վնգստա­ցող դա­տա­վոր­նե­րի» մա­սին, ինչ­պես նա­և նրա գլուխ­գո­վա­նու­թյու­նը, որ ոչ մի դա­տա­վոր չի կա­րող ի­րեն «չէ» ա­սել: Հաս­տատ սրանց հա­մար ի­րա­վա­պահն ինչ­քան ա­վե­լի տա­կանք է, այն­քան ա­վե­լի «արժա­նի­քա­հեն» է:

ՔՊ-ական­նե­րի մայ­րե­նի թուր­քե­րե­նում կա «դուշ­մա­նի մալ» (թշնա­մու նա­խիր) ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը զար­մա­նա­լի­ո­րեն սա­զում է այն այ­լան­դա­կու­թյա­նը, ո­րը ՔՊ-ական խուն­տան ա­րել է Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի թա­մա­նյա­նա­կան շեն­քե­րի զար­դա­նախ­շե­րի հետ` տո­նա­կան զար­դա­րան­քի հա­մար այդ­տեղ խրե­լով մե­տա­ղյա գա­մեր... Ճիշտ է, այդ ու­սա­պար­կա­վոր­նե­րը երդ­վում-պատռ­վում են, որ ա­մեն ինչ վե­րա­կանգ­նե­լու են, սա­կայն մաս­նա­գե­տը` ճար­տա­րա­պետ ՏԻԳ­ՐԱՆ ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԸ, փաս­տում է, որ դա անհ­նա­րին է. «Վե­րա­կանգ­նե­լու մի­ակ տար­բե­րակն այն է, որ  քարն ա­պա­մոն­տաժ­վի և տու­ֆից նոր քան­դակ ար­վի, բայց քա­րի հետ աշ­խա­տող բո­լոր մաս­նա­գետ­նե­րը գի­տեն, որ նույ­նիսկ նույն հան­քի տար­բեր տե­ղե­րից հան­ված տու­ֆը տար­բեր ե­րանգ­ներ ու­նի, ուս­տի նույ­նու­թյամբ վե­րա­կանգ­նել չի հա­ջող­վի: Վե­րա­կանգ­նե­լու տար­բե­րակ­նե­րից մե­կը տու­ֆի փո­շի­ով մա­ծուկ պատ­րաս­տելն ու այդ­պես անց­քե­րը փա­կե­լը կա­րող է լի­նել, բայց դա ևս լու­ծում չէ: Այդ տար­բե­րա­կը ժա­մա­նա­կա­վոր բնույթ ու­նի, և մի քա­նի տա­րի հետ անց­քե­րը նո­րից կբաց­վեն: Տու­ֆը մի շարք յու­րա­հատ­կու­թյուն­ներ ու­նի, այն ծա­կոտ­կեն քար է, և հնա­րա­վոր է  անձ­րև­աջ­րե­րը մտնեն նրա մեջ, ձմռա­նը սառ­չի և ճա­քեր տա, տու­ֆի հետ պետք է մաք­սի­մալ զգույշ լի­նել, այն շատ փխրուն քար է»: Դե, ՔՊ-ական­նե­րի հա­մար ստե­լը շնչե­լու պես մի բան է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=242853&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը