Շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպել եմ Օֆելյաին
Սպորտ«Իրավունք» լրատվականը շարունակում է ներկայացնել հայ մարզիկներին, լեգենդներին՝ նրանց հախթանակներն ու դժվար անցած ճանապարհները։
Եվ այսօրվա մեր հյուրը «Արարատ 73»-ի կիսապաշտպան և հետագայում պաշտպան, ոսկե մեդալակիր, լեգենդ՝ Սերգեյ Բոնդարենկոն է։
«Իրավունք» լրատվականը շնորհավորում է Սերգեյ Բոնդարենկոյի 74 ամյակը և մաղթում նրան երկար և առողջ տարիներ։
Ունեցել եմ 730 խաղ և 92 գոլերի հեղինակ եմ
-Ինչպե՞ս ստացվեց, որ լինելով Ուկրաինացի ապրել եք Հայաստանում և խաղացել հայկական հավաքականում։
-Այո, ծնվել եմ Ուկրաինայում, բայց չորս տարեկանից ծնողներիս ամունալուծությունից հետո մորս և եղբորս հետ տեղափոխվել ենք Հայաստան ու բնակություն հաստատել այստեղ։ Ես վաղ տարիքից զգացի, որ ֆուտբոլը ինձ համար ամեն ինչ է։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ լավ մարդիկ են հանդիպել՝ իմ մարզիչները և մնացածը։ Չարչարանքով եմ հասել ամեն բանի։ Գիշերները չէի քնում ուրախությունից, երբ առաջարկ ստացա խաղալ «Արարատում»։ Շատ հետաքրքիր էր մարզումները ու մտա առանց վախի և առաջին հարվածը գլխով խփեցի՝ մինչ օրս հիշում եմ։ Ես որպես փոխարինող եմ սկզբում եղել։ Երբ մտնում էի խաղադաշտ տղերքին օգնելու համար էի մտնում, ոչ թե ինձ ցույց տալու։ Հետո արդեն եղա հիմնական կազմում։
-Դուք աշխատել եք ավելքի քան 16 մարզիչների հետ։ Ու՞մ եք ավելի հաճախ հիշում, ու՞մ հետ էր առավել հեշտ։
-15 մարզիչի ցավն էլ տանեմ, նրանք մեծ լումա են ունեցել մեր ֆուտբոլի մեջ, բայց շնորհակալ եմ Ֆալյան Արտյոմից, որ կորիզը բերեց թիմ։ Այնուհետ եկավ ավելի ամուր մարզիչ և այդպես շարունակ։
-Ինչ խորհուրդ կտաք մեր ներկա ֆուտբոլիստներին։
-Պետք է նվիրյալ լինել, շատ մարզվել, թիմային մտածել։ Ես խորհուրդ տվող չեմ։ Պետք է մարզիչին լսելէ մարզչի խորհուրդներին։
-Դուք օրը երեք-չորս անգամ մարզվում էիք, դժվա՞ր չէր։
-Սիրով էինք մարզվում։ Անգամ այնքան երկար, որ մարզադաշտի աշխատողներն ասում էին «տղերք ջան, գնացեք տուն, մենք էլ լույսերն անջատենք գնանք»։
-Դուք բացառիկ կերպով տիրապետել եք հեռահարվածներին։
-Այո, ես շատ նման հնարքներ եմ կատարել խաղադաշտում։ Անգամ կատակով ասում էին « ձկան խանութից հարվածես , կկպնի դարպասին»։
-Ձեր կինը չէ՞ր բողոքում Ձեր այդքան բացակայությունից, մարզումներից, մրցումներից։
-Աստծո պարգևը մնում է Աստծո պարգև։ Շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպել եմ Օֆելյաին։ Իսկական տան կին, մայր։ Երկու երեխա ունեմ։ Աղջկաս անունը Մարինա է, տղայիս անունը Արա։ Ես երջանիկ եմ իմ ընտանիքում։
Զրուցեց Նանա Սարգսյանը

