Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը արձագանքել է` իր գռեհիկությամբ անգերազանցելի «Նոր տուն» գովազդային հոլովակի ցուցադրմանը

Հանդիպում

«Իրավունքը» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությամբ եւ ոչ միայն արդեն տեւական ժամանակ  հեռարձակվող «Նոր տուն» խանութների գովազդին, որն իր գռեհկությամբ, հակաբարոյականությամբ ու հիմարությամբ անգերազանցելի է: Մասնավորապես, նույն գովազդում մի կիսամերկ ամուսնացած հայ կին պատրաստվում է իր տանը անառակությամբ զբաղվել սիրեկանի հետ: Այդ պահին ամուսինը նրանց բռնեցնում է: Հաջորդիվ, սիրեկանը, աչքի տակ մի փոքր կապտած վիճակում գնում է «Նոր տուն»` առեւտրի:

Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը վերը նշված հակաբարոյական տարրերը չի տեսնում` եթեր հեռաձակելիս նման գովազդը հարցի պտասխանը փորձել ենք ստանալ անձամբ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ, ում պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

-Ձեր մտահոգությունը հանրային եթերի նկատմամբ հասկանալի է։ Սակայն, չեմ կարծում, թե «Նոր Տուն» խանութների ցանցի Ձեր նշած գովազդային հոլովակը կարելի է վստահաբար անվանել «գռեհիկ» և «հակաբարոյական»։  Այս դեպքում՝ ոչ։  Կարծում եմ, Ձեր գնահատականը  չափազանցված է և հաշվի չի առնում որոշ մասնագիտական սկզբունքներ։

Գովազդային հոլովակն ընհանրապես պայմանական ժանր է, նրա սյուժեն և կերպարները հորինված են սցենարիստի երևակայությամբ և ադպես էլ ընկալվում են հանդիսատեսի կողմից՝ որպես գեղարվեստական հնարք։  Այն չի կարող նույնացվել իրականությունն արտացոլող գեղարվեստական ֆիլմի կամ սերիալի հետ, որտեղ հերոսների վարքագիծն առաջացնում է ընդօրինակելու հակում։ Սա պարզապես հումոր է, որն, անշուշտ, նույնպես կարող է գռեհիկ լինել, սակայն, ոչ այս դեպքում։

Վստահեցնում եմ Ձեզ, որ Հանրային հեռուստաընկերությունը, բավարար ուշադրություն է հատկացնում գովազդային հոլովակների բովանդակությանը, միաժամանակ հարգելով ստեղծագործական ազատությունը։ Շնորհակալություն «Առաջին ալիքի» եթերին հետևելու և արձագանքելու համար։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242716&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ