ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Բավականին ակտիվ քննարկվում է կապիտուլյանտի եղբոր` Արմեն Փաշինյանի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում վրաերթի ենթարկվելը և կոտրվածքներով հիվանդանոցում հայտնվելը: Ու թեև վրաերթի ենթարկողը փախուստի չի դիմել և, ըստ էության, դա շարքային պատահար է, սակայն չար լեզուներն ասում են, որ դա շահագրգիռ քննարկվել է ՔՊ վերնախավում: Այն էլ բավականին հետաքրքիր տեսանկյունից` արդյո՞ք նպատակահարմար չէ դա ներկայացնել որպես մահափորձ և ռեպրեսիաների առիթ ունենալ: Ի դեպ, զոմբիներն ու ֆեյքերը սոցցանցերում սկսել են հենց մահափորձի վարկածն էլ քննարկել:
https://iravunk.com/sim/?p=242651&l=am/