«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի հնարավորությունները կընդլայնվեն

Սպառողի անկյուն

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, ցույց է տվել բարձր արդյունավետություն, և  դրա մշակումները ապագայում օգտակար կլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։

Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ 

Սարգսյանը նշեց, որ նման պրոդուկտը կորցնելը այն բանից հետո, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, սխալ կլինի։ Պրոդուկտն ունի բազմաթիվ օգտակար ծառայություններ: 

«Կարծում ենք, որ ապագայում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը կընդլայնվի։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ընդհանուր շուկայում աշխատող ԵԱՏՄ երկրների քաղաքացիների առողջության պահպանման խնդիրներին։ Մեր հավելվածը ներկայում շարժվում է աշխատանքային միգրանտի առողջության մասին տեղեկատվություն պարունակելու ուղղությամբ, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք տարածված լինեն եվրասիական տարածքում»,- ասաց նա։

Հետագայում նախատեսվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծել միասնական բժշկական քարտ։ Քարտի ստեղծումը կնպաստի և՛ առողջապահական քաղաքականության մեջ ընդհանուր մոտեցումների մշակմանը, և՛ միասնական ապահովագրական համակարգի ներդրմանը, և դրանից կարող են օգտվել տնտեսական միության երկրների ապահովագրական ընկերությունները։ Սարգսյանը նշեց, որ բջջային հավելվածն այժմ ունի 800 հազար օգտատեր։ 

Ինչ վերաբերում է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին, ապա միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ: Գաղափարն է՝ ընտրել ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։

Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում թվայնացումը առաջնահերթ նշանակություն ունի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինտեգրացիոն նախագծերում:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում