Մեծին չհարգողը` մեծ չի դառնա

Իրավական

«Իրավունքը» անդրադարձել էր նախօրեին համացանցում շրջանառված տեղեկությանն առ այն, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին հետապնդել են, ավելին հետապնդող ստահակը ակնհայտ ցույց է տվել, որ փորձում է հաշվեհարդար տեսնել։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել հարցի պատասխանը փորձել էինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հնչեղություն ունեցող գործերով փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով հաստատեց, որ իսկապես նման բան տեղի ունեցել է, ավելին կատարվածի վերաբերյալ արդեն իսկ կա հարուցված քր. վարույթ: Մասնավորապես փաստաբանը անդրադառնալով միջադեպի մանրամասներին ասել էր.«Մեքենայով մի քանի անգամ փորձել են խոչընդոտել Պարույր Հայրիկյանի երթեւեկությունը, ստիպել են, որպեսզի կանգնի:  Վարորդը իրեն պահել է խուլիգանի պես, Հայրիկյանի կողմից միանգամից զանգ է կատարվել իրավապահներին: Տեղեկացնեմ նաեւ, որ հարուցվել է քրեական վարույթ»:

Արդյո՞ք վերը նշվածը կարող է իր մեջ պարունակել նաեւ քաղաքական հաշվեհարդարի տարրեր հարցի պատասխանը կրկին փորձել ենք ստանալ պարոն Բաղդասարյանից, ով նկատեց.

-Արդյոք առկա են քաղաքական տարրեր տվյալ արարքը կատարող անձի արարքում պետք է պարզի վարույթն իրականացնող մարմինն է: Որպես իրավապաշտպան այնքանով որքանով կարողացա հասկանալ դեպքի մանրամասները ինչ-որ տեղ էլ փաստական հանգամանքները, ես ընդամենը կարող եմ արձանագրել հետեւյալը. ցավոք, երբ տարիներ առաջ մենք բարձրաձայնում էինք, որ ՀՀ աշխարհի ամենանվտանգ երկրներին շարքին է դասվում եւ իրավամբ կարող էինք գիշերվա ցանկացած ժամի հանգիստ երթեւեկել, ապա այսօր ունենք լրիվ այլ իրավիճակ: Անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմինները տոտալ աշխատանքներ իրականացնեն խնդրի դեմն առնելու: Նախ նկատվում է ագրեսիայի բարձրացում, զրո հանդուրժողականություն, երկրորդ, ընդ որում ըստ պաշտոնական տեղակագրերի, շատ են դեպքերը, երբ վարորդները թմրանյութի, հարբած վիճակում նստում են ղեկին, ինչ կարող է բերել շատ լուրջ հետեւեանքների` բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Եվ մի երկրորդ կարեւոր հանգամանքի վրա եմ ուշադրություն սեւեռել, ՀՀ-ն այն պետություններից էր, որը հայտնի է իր առանձնահատուկ հարգանքով դեպի մեծը, փոքրը, ծնողը: Հայրիկյանի դրավագով արձանագրեմ, որ նա հանրությանը հայտնի է ոչ միայն իր տեսակով, այլ նաեւ տարիքային առումով պետք է վայելեր հանրությանը հարգանքը, բայց սա եւս ոչ միայն հաշվի չի առնվել, այլ մի քանի անգամ փորձ է արվել սահմանափելելու նրա երթեւեկությունը:  Իսկ մեծին չհարգողը` մեծ չի դառնա, դա հանրահայտ ժողովրդական արած եւ փաստ է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում