«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսկ գուցե ինչ-որ կրոնական ծեսի արդյո՞ւնք էր Պեմզաշենի սպանությունը. Ինչ թաքնված պատվիրատուններ կարող են ի հայտ գալ

Քրեական

Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից։ «Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից», -այս մասին Հանրայինի եթերով հայտարարել է վերը նշված գործով քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը: Այս հարցի եւ սպանության հնարավոր շարժառիթների մասին զրուցել ենք  աղմկոտ գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ, ով նախ նկատեց.

ԼԵՎ Գրուպ Փաստաբանական գրասենյակ - Գլխավոր տնօրեն՝ Լևոն Բաղդասարյան

-Նախ արձանագրենք, որ հանցագործության այդ տեսակը նորությունն էր ՀՀ-ի համար, ի տարբերություն հարեւան այլ երկրների: Ինչ վերաբերում է անձի անմեղսունակությանը, ապա եթե հաստատվի, որ տվյալ անձը հանցագործություն կատարելու ընթացքում գտնվել է անմեղսունակ, ապա վերջինս ազատվում է պատժի կրումից եւ տեղափոխվում հոգեբուժարան հարկադիր բուժման:

Ես ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարեւոր հանգամանքի եւս, շատ հաճախ առերեւույթ կատարված հանցագործություններին շատ պրիմիտիվ իրավական գնահատական է տրվում: Մինչդեռ բոլոր վարկածները քննելուց հետո է միայն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել եւ նոր միայն հրապարակել վերջնական պաշտոնական հայտարարություն: Եթե վերցնում ենք, որ տվյալ դեպքում անմեղսունակ անձն է նման հանցանք կատարել, իսկ ո՞վ է բացառում, որ անձի հետեւում կանգնած չեն եղել այլ պատվիրատուններ, որոնք հատուկ են այդ անմեսունակին «դրդել» նման սարսափազդու հանցանքի: Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինները պետք է կատարեն օպերատիվ հետախուզական լուրջ աշխատանքներ, որպեսզի հասկանան նման հանցանքի իրական պատճառը, իսկ միգուցե սա կրոնական ծիսակատարությունն էր, գուցե վրեժի՞ արդյունք է, տարբերակները կարող են շատ լինել: 

Ուստի, վարույթն իրականացնող մարմնի սուրբ պարտականությունն է, որպեսզի իրենք կարողանան ջրի երես հանել նման հանցանքի իրական դրդապատճառները: Ամփոփելով խոսքս, վաղաժամ եմ համարում հայտարարել, որ հանցագործությունը բացահայտված եւ բոլոր հանցագործները հայտնաբերված, միեւնույն ժաման չեմ ասում, որ այս ամենի տակ կան թաքնված այլ ուժեր, բայց վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել բոլոր հնարավոր վարկածները:

Հիշեցնենք,որ նոյեմբերի 8-ին Պեմզաշենում սարսափելի դեպք էր տեղի ունեցել:Տանը հայտնաբերվել էր մոր և 2 անչափահաս երեխաների դիերը: Սպանության գործով կա 2 ձերբակալված՝ Վրույր Բարսեղյանը և վերջինիս հորեղբոր որդին՝ Արկադի Բարսեղյանը:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան