Խցանումներն արհեստածին բնույթ են կրում, ձեր զարդարանքը գիշերն արե՛ք. Մանրիկյան

Հանդիպում

Դուրս է եկել տանից եւ այդպես էլ տեղ չի հասել… Այս արտահայտությունը վերաբերում է ոչ թե մի քաղաքացու, այլ բոլոր երեւանցիներին, ովքեր օրվա մի զգալի մասը սկսել են անցկացնել ո՛չ ավել, ո՛չ պակաս երթեւեկության խցանումների մեջ: Խնդիրը դարձել է նույնքան անլուծելի, ինչպես հայկական ու արցախյան հարցն է, միայն թե այս դեպքում՝ չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ էլ մոսկովյան լուծման գոնե առաջարկվող տարբերակ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

- Ի վերջո, որեւէ լուծում կամ տրամաբանական բացատրություն ունի՞ այն, որ երեւանյան խցանումները դարձել են պարտադիր ու անխուսափելի:

- Ստեղծված իրավիճակն, իսկապես, շատ մտահոգիչ է: Ինքս, որպես Երեւանի բնակիչ եւ վարորդ, ամեն օր առնչվում եմ խցանումներին: Կարծում եմ՝ այդ խցանումները  արհեստածին բնույթ են կրում: Մասնավորապես՝ վերջին օրերի խցանումները կապված են Ամանորին ընդառաջ քաղաքը զարդարելու հետ: Ինձ համար սա անընդունելի է: Ամբողջ առաջադեմ աշխարհի երկրներում նմանատիպ զարդարանքներն անում են հիմնականում երեկոյան ուշ ժամերի, որպեսզի չխաթարեն քաղաքացիների անդորրը եւ անցուդարձը: Սակայն մեզ մոտ ամենածանրաբեռնված ժամերին, ինչպես տեսնում եք, կատարվում է նման զարդարանքների աշխատանքներ, ինչի համար փակվում են կենտրոնական փողոցներ եւ առաջացնում խցանումներ: Երեւանի ավագանու վերջին նիստերից մեկի ժամանակ քննարկվում էր, թե գովազդային կազմակերպությունների կողմից գովազդային վահանակների տեղադրման ժամանակ առաջանում են երթեւեկության խցանումներ: Երեւանի ավագանու շատ անդամներ դժգոհում էին, թե գիշերվա ժամերին թող տեղադրեն եւ այլն: Հիմա էլ ես եմ ասում՝ ձեր զարդարանքը գիշերն արեք, ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանն իրականացնում այդ աշխատանքներն այնպիսի ժամերի, որն ամբողջությամբ կաթվածահար է անում երթեւեկությունը: Սա շատ ցավալի իրավիճակ է:

- Խնդիրն այն է, որ զարդարելուց հետո էլ հարցը չի լուծվելու, հիմա էլ մարդիկ զարդարված փողոցներում են մնալու խցանումների մեջ, որովհետեւ կա նաեւ ճանապարհների ու էստակադաների պակաս: Ի՞նչ կասեք այս մասին:

- Գրեթե 4 տարի է բարձրաձայնում ենք, որ Կրկեսի մոտ, «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ էստակադաների անհրաժեշտություն կա: «Հայրենիք» կինոթատրոնի մոտ պետք է կառուցվեր էստակադայատիպ անցում: Անգամ Արթուր Մեսչյանը, որն այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, հպարտորեն մակետ էր ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի այն, նաեւ մամուլում մոտավոր նկարները արտացոլեցին: Սակայն, այդպես էլ էստակադաներ չկառուցվեցին: Այո՛, իրավացի եք, հիմնական պատճառը, որ այսօր խցանումներ ունենք, ցավոք, նաեւ այն է, որ քաղաքային մարմինն այս առումով դեռ  կաղում է: Շուտով կքննարկենք 2023 թվականի բյուջեն, կտեսնենք, թե արդյոք նախատեսված են էստակադաների կառուցում, թե՝ ոչ, որպեսզի բեռնաթափենք այնպիսի բանուկ խաչմերուկներ ինչպիսին են այն հատվածները, որոնք արդեն նշեցի:

- Փաստորեն, կարճաժամկետ լուծում այս հարցը չունի՞ եւ պետք երեւանցին շարունակի սպասել, ինչպես անհույս սպասում է խոստացված Աջափնյակի մետրոյի կայարանի՞ն:

- Էլի եմ շեշտում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, մասնավորապես իմ կողմից 4 տարի անդադար էստակադաների կառուցման հարցը բարձրաձայնվել է: Անգամ մեր խմբակցության կողմից առաջարկ է եղել, որ Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի մեջ ներառվի Կրկեսի, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, Դավիթաշենի կամուրջից դեպի Կոմիտասի պողոտա իջնող հատվածում էստակադաներ կառուցելը, որտեղ միշտ խցանումներ են լինում: Բայց, ցավոք, սայլը տեղից չի շարժվել: Իսկ խնդիրները ավելանում են, որովհետեւ օրեցօր Երեւանում ավտոմեքենաներն են շատանում: Պետք է օրհասական լուծում տրվի, նոր ճանապարհային հանգույցներ եւ էստակադաներ կառուցվեն: Մինչդեռ այս պահին նմանատիպ լրջագույն ծրագրեր չկա: Հուսամ, որ 2023 թվականի բյուջեում գոնե կտեսնենք նմանատիպ ծրագրեր, մոտակա մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի:

- Երեւանցիները շարունակում են դժգոհել նաեւ տրանսպորտի վատ աշխատանքից: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու-երկու մեկնել էին Լեհաստան՝ MAN Truck & Bus SE ընկերության հրավերով, որպեսզի այդ  գործարանից նոր ավտոբուսներ ձեռք բերեն: Ի՞նչ հույսեր կան այս առումով:

- Հարցի լուծում կլինի միայն միասնական ցանցի ներդրմամբ, որը կներառի մետրոպոլիտենը եւ կունենանք երկու-երեք նոր կայարաններ: Այդ դեպքում կկարողանանք նաեւ բեռնաթափել Երեւանը: Հավատացեք, միայն ավտոբուսներ ներկրելով՝ այդ հարցը լիարժեք լուծում չի ստանալու: Ընդամենը որոշակի լուծում է ստանալու՝ այն էլ որոշակի ժամանակով: Կարող ենք ներկրել, օրինակ, 700-800 ավտոբուս, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է բերելու մեր ճանապարհներին: Ճիշտ է, մասնագետներն ասում են, թե ավտոբուսներ ներկրելով ՝ զուգահեռաբար ավելի կքչանան գազելները կամ ավելի փոքր տարողությամբ ավտոբուսները, սակայն էլի եմ ասում՝ տրանսպորտային հարցի լուծումը տեսնում եմ միասնական ցանցի ներդրմամբ: Սա է իմ պատկերացումը տրասնպորտային բարեփոխման հետ կապված, իսկ մնացածը կապրենք, կտեսնենք, մոտակա ժամանակներս ամեն ինչ պարզ կդառնա: Ամեն դեպքում, արդարացի են քաղաքացիների բողոքները: Ոււղղակի շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, որ այսքան դիմանում են: Ինչքա՞ն կարող են մարդիկ ամեն անգամ լսել, թե «էլի համբերեք», «մի քիչ էլ դիմացեք»: Արդեն չորս տարի է համբերում են ու սպասում տրանսպորտի բարեփոմանը, որը շատ դանդաղ է տեղի է ունենում, եւ այն էլ ոչ լիարժեք է քանի որ չի ներառում մետրոն ամբողջությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242589&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ