Մեր մշակութային կյանքում քաոս է. ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Նոր նախագիծ եք սկսել, որտեղ ներկայացնելու եք հայ դասական գանձարանից երգեր: Այսօր որքանո՞վ է մեր հասարակությունը լսում բարձրաճաշակ երգեր:

— Այս նախագծի մասին արդեն երկար ժամանակ է մտածում էի, ու երեւի հիմա էր այդ ժամանակը, որ պետք է սկսեի, մի քանի հանգամանքներից ելնելով… եւ արդեն ապագայում այն կփորձեմ համերգային դարձնել: Իսկ ինչ վերաբերում է հասարակության լսելուն կամ պահանջին, կան ինձ համար շատ սկզբունքային պահեր, որ ես դրան չեմ նայում, ես կարծում եմ, որ բացի հասարակության պահանջին ենթարկվելուց, պետք է նաեւ հասարակությանը պարտադրել լավը եւ ազգայինը: Ու այնպես չի, որ մեր ներկայիս հասարակությունը չի լսում, կամ պետք չեն նման երգեր, հակառակը` այսօր առավել քան ազգայինը եւ բարձր մշակույթը օդի ու ջրի պես պետք են մեզ, մեր հասարակությանը:

Երաժշտական ճաշակի խեղաթյուրումը, որ այսօր շատ է մեր իրականության մեջ, ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է:

— Այո, շատ է, որովհետեւ ոչ մեկ իր տեղում չի, լավի ու վատի գիտակցումը դարձել է հարաբերական, եւ կեղծ հասարակական պահանջի տակ պրոպագանդվում եւ մատուցվում է վատը: Եվ ամենագլխավոր պատճառը՝ նվիրյալների պակասն է մեր մշակույթի մեջ:

Այսօր հիմնականում ո՞ր ժանրն է ավելի շատ պահանջված:

- Որպես այդպիսին, այսօր չկա գերակա ժանր, մեր մշակութային կյանքում քաոս է:

Կա՞ Ձեր կողմից ամենաչընդունված երաժշտական ժանրը:

— Որպես ժանր չկա, բայց չեմ կարողանում ընդունել ու հասկանալ պրիմիտիվ ու լացող երգի իմաստը:

Ո՞ր տարիքից պետք է երեխաների մոտ երաժշտական ճաշակ դաստիարակել:

— Օրորոցից, անգամ դեռեւս չծնված: Փոքր երեխան շատ ավելի ընկալունակ է ու նուրբ է երաժշտական ընկալունակության մեջ, քան մենք կարծում ենք: Ճիշտ երաժշտական դաստիարակությունը փոքր տարիքից անհատականություն ու բնավորություն է կերտում երեխայի մեջ:

Երբ նայում եք շուրջբոլորը, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս մեր իրականության մեջ:

— Շատ բաներ, բայց ավելի շատ մեր հասարակության երկբեւեռությունն ու հոգեւոր եւ ազգային արմատից կտրված լինելը:

Դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլը», ինչպիսի՞ վերաբերմունք ունեք առհասարակ միջազգային այս մրցույթի նկատմամբ:

— Շատ դրական, հետաքրքիր նախագիծ է իր ֆորմատով՝ չնայած լինելով հիմնականում քաղաքական շոու ծրագիր: Եթե կարելի է այսպես ասել, իրեն ճիշտ օգտագործելու դեպքում, շատ դրական ու օգտակար արդյունք կարելի է ունենալ: Գրեթե միշտ հետեւել եմ:

Մեր այս տարվա մասնակցի մասին ի՞նչ կարծիք ունեք:

— Էլի շատ դրական, պոզիտիվ ու մրցունակ երգ ու մասնակից ունենք այս տարի, բայց ինձ համար բացակայում է մի բան, ազգային տարրը: Սա եզակի նախագիծ է իր մասշտաբով, որ կարելի է աշխարհին ավելի ճիշտ ու ազգային հայի տեսակ ցույց տալ, իսկ մենք հիմնականում դա չենք արել ու չենք էլ փորձում անել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում