ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­սում եք` դե­մոկ­րա­տի­ա­յի բաս­տի­ո՞ն, հպարտ քա­ղա­քա­ցի­նե՞ր: Զահ­րու­մար ձեզ: Ընդ­հան­րա­պես ո­րև­է պե­տու­թյուն այն­քա­նով է քա­ղա­քա­կիրթ, որ­քա­նով տար­րա­կան հար­մա­րա­վե­տու­թյուն է ստեղ­ծում սայ­լա­կով տե­ղա­շարժ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: Իսկ որ նի­կո­լա­կան «Նոր Հա­յաս­տա­նը» զար­մա­նա­լի­ո­րեն բա­ցար­ձակ քա­ղա­քա­կիրթ չէ` ե­րև­ում է հաշ­ման­դամ­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող հնա­գույն ՀԿ-ի` «Ունի­սո­նի» ղե­կա­վար ԱՐ­ՄԵՆ Ա­ԼԱ­ՎԵՐ­ԴՅԱ­ՆԻ նկա­րագ­րա­ծից. «Ինչո՞ւ եմ ես և սայ­լակ օգ­տա­գոր­ծող այլ ե­րաժշ­տա­սեր­ներ զրկված նման հա­մերգ­ներ ունկնդ­րե­լուց: Վեր­ջերս վե­րե­լակ տե­ղադ­րե­ցին «Արամ Խա­չատ­րյան» հա­մեր­գաս­րա­հում, մեծ շու­քով բա­ցումն ա­րե­ցին: Ա­հա­գին ու­րա­խա­ցա: Այ­սօր պարզ­վեց, որ վե­րե­լա­կը «դեռ չի աշ­խա­տում»: Հա­վե­լեմ, որ ան­հայտ է մուտ­քի աս­տի­ճան­նե­րի մոտ նախ­կի­նում տե­ղադր­վող շար­ժա­կան թե­քա­հար­թա­կի ճա­կա­տա­գի­րը: Մի խոս­քով, շենք մտնել հնա­րա­վոր չէ, պար­տեր` հնա­րա­վոր չէ, ամ­ֆի­թատ­րոն` ևս: Բայց ա­սում են` ե­կեք, մի բան կա­նենք: Ի՞նչ են ա­նե­լու: Սայ­լա­կիս քա­շը 130 կգ է գու­մա­րած սե­փա­կան քաշս...»: Լավ, հե­տո՞... հան­կարծ չա­սեք, թե «նախ­կին­ներն» են մե­ղա­վոր, որ նույ­նիսկ շար­ժա­կան թե­քա­հար­թակն էլ չկա:

Քա­ղա­քա­կիրթ բա­նե­րի մա­սին գլուխ ար­դու­կել սի­րող ՎԱ­ՀԱՆ ՔԵ­ՐՈ­ԲՅԱՆՆ էլ այս ան­գամ զար­մա­նա­լի­ո­րեն ո­րո­շեց սե­փա­կան գլու­խը գո­վելով զբաղ­վել. «Երկու տա­րի է, ինչ ծա­ռա­յում եմ ժո­ղովր­դիս նա­խա­րա­րի դե­րում: Ա­մեն ա­ռա­վոտ ինձ աշ­խա­տան­քի տա­րել են սե­րը և նվիր­վա­ծու­թյու­նը՝ իմ ժո­ղովր­դի նկատ­մամբ, մեր հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար զոհ­ված նա­հա­տակ­նե­րի սուրբ հի­շա­տակն ու վառ ա­պա­գա­յի հա­վա­տը…»: Զար­մա­նա­լի է, հատ­կա­պես ին­չո՞ւմն է կա­յա­նում Քե­րո­բյան Վա­հա­նի ծա­ռա­յու­թյու­նը...  Որ տնտե­սու­թյու­նը շա­րու­նա­կա­բար ան­կո՞ւմ է ապ­րում, վե­րամ­բարձ թվե՞ր են կրակ­վում, իսկ Լար­սով գյուղմ­թերք տե­ղա­փո­խե­լը վա­ղուց դար­ձել է ան­հա­սա­նե­լի ե­րա­զանք այն դեպ­քում, երբ նույն թուր­քե­րի կամ վրա­ցի­նե­րի ֆու­ռե­րի հա­մար ոչ մի խո­չըն­դոտ չի ստեղծ­վում: Սերդ ու նվիր­վա­ծու­թյունդ քե՛զ պա­հիր, «լարսդ» քա­շիր, այ­լա­պես շա­րու­նա­կա­բար Լար­սում լռված ա­մե­նա­մեծ ֆու­ռի ծան­րու­թյունն ու­նե­ցող քար ես գցում և՛ տնտե­սու­թյան, և՛ քա­ղա­քա­ցի­նե­րի բա­րե­կե­ցու­թյան վրա, ա­մեն օր նի­կո­լու­թյուն ես ա­նում երկ­րի ու քա­ղա­քա­ցու հան­դեպ:

Տես­նել Ե­րև­անն ու նոր մեռ­նել` ՀԱՊԿ ե­րև­ա­նյան գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո վե­րա­դառ­նա­լով Մինսկ, ո­րև­է հի­վան­դու­թյամբ չտա­ռա­պող, Բե­լա­­ռու­սի ա­ռողջ և ա­ռույգ ԱԳ նա­խա­րար ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՄԱ­ԿԵ­ՅԸ զար­մա­նա­լի­ո­րեն հան­կար­ծա­մահ ե­ղավ: Բրի­տա­նա­կան The Daily Mirror թեր­թը տե­ղե­կաց­նում է, որ Բե­լա­ռու­սի արտ­գործ­նա­խա­րար Վլա­դի­միր Մա­կե­յի անս­պա­սե­լի եւ ա­ռեղծ­վա­ծա­յին մա­հը վրա հա­սավ Հռո­մի Պա­պի բա­նագ­նաց Ան­տե Յո­զի­չի հետ Ուկ­րա­ի­նա­յում հա­կա­մար­տու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու գաղտ­նի խա­ղա­ղու­թյան ծրա­գիր քննար­կե­լու հենց հա­ջորդ օ­րը: Նա­եւ, նո­յեմ­բե­րի 28-ին Մա­կե­յը հան­դի­պում ու­ներ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հետ: Նյու­թում նշվում է, որ Մա­կե­յը Մինս­կի և Ա­րև­մուտ­քի մի­ջև հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ակ հիմ­նա­կան ա­լիքն էր, ին­չի մա­սին, ի դեպ, ա­վե­լի վաղ հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Նա­եւ այն կա­սած­նե­րի մա­սին, թե` «Պա­տա­հա­կա՞ն է նրա անս­պա­սե­լի մա­հը: Թե՞ ինչ-որ մե­կը նրան դուրս է հա­նել, որ խոս­տա­ցա­ծը չկա­տա­րեց: Կամ մի­գու­ցե ընդ­հա­կա­ռա­կը` նրան կաս­կա­ծում է­ին «տե­ղե­կատ­վու­թյան ար­տա­հոս­քի» մեջ»: Կարճ ա­սած` զար­մա­նա­լի և մութ պատ­մու­թյուն է: Եվ ընդ­հան­րա­պես հա­մաշ­խար­հա­յին «մեծ խա­ղում» զար­մա­նա­լի ու անս­պա­սե­լի բա­ներ վեր­ջերս շատ են լի­նում: Օ­րի­նակ` Ռոթ­շիդ­նե­րի կան­խա­տե­սումն ար­տա­ցո­լող The Economist հան­դե­սի 2023-ի շա­պի­կը զար­մա­նա­լի­ո­րեն խո­տան դար­ձավ դեռ մին­չև 2023-ի գա­լուս­տը` այդ­տեղ պատ­կեր­ված ա­ռանց­քա­յին դեմ­քե­րից մե­կի հրա­ժա­րա­կա­նի հե­տև­ան­քով...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում