75-ամյա վաստակավոր արտիստը՝ սահմանապահ դիրքերում

Մշակութային

Ծննդյան 75-ամյակի առթիվ «Իրավունքը» զրուցել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

— Շուտով լրանում է Ձեր 75-ամյակը: Ի՞նչը Ձեզ ստիպեց այս տարիքում մեկնել սահմանապահ դիրքեր:

— Ես դեռ վաղուց էի ուզում լինել դիրքերում, բայց տարիքի պատճառով չէի կարողանում գնալ: Որպես կամավոր՝ 15 օր եմ եղել ՊՆ հովանու ներքո: Եվ այդ օրերին գրեթե չեմ զիջել որեւէ երիտասարդի: Արել եմ այն ամենը, ինչ անում են դիրքերում` աման լվանալուց սկսած՝ մինչեւ խրամատ փորելը: Ուզում էի իմ կաշվի վրա զգալ այն, ինչ տեղի է ունենում մեր դիրքերում: Փառք Աստծո, պատերազմ չեղավ: Ի վերջո, ես չէի գնացել, որ պատերազմ լինի, այլ խաղաղության համար էի մեկնել պայքարելու: Եթե պատերազմ լիներ, կմնայի այնտեղ:

— Պարոն Կոստանյան, այսօր ի՞նչ վիճակում են մեր զինվորները:

— Ձեր այդ հարցին թույլ տվեք չպատասխանել, որովհետեւ դրանք ներքին հարցեր են` թշնամին միշտ հետեւում է: Չի կարելի պատմել մեր զինվորականների ու դիրքերի հետ կապված որեւէ բան: Ես դա սխալ եմ համարում: Գոյություն ունի «զինվորական գաղտնիք» հասկացողություն:

— Ձեր ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց դիրքեր գնալու գաղափարին:

— Իհարկե, ե՛ւ ընտանիքս, ե՛ւ թատրոնը, ե՛ւ ինստիտուտը, որտեղ դասավանդում եմ, ասացին, որ ես իրենց պետք եմ: Դրանով փորձում էին ինձ հետ պահել, բայց, միեւնույնն է, գնացի: Տղաներս էլ էին ուզում ինձ հետ գալ, բայց աշխատանքի բերումով չկարողացան...

— Նոյեմբերի 30-ին Ձեր 75-ամյակն է, բայց նշվելու է դեկտեմբերի 1-ին Մնջախաղի պետական թատրոնում: Սիրո՞ւմ եք Ձեր ծննդյան օրը շուքով նշել:

— Ծնունդս նշելու ձգտում երբեք չեմ ունեցել: Մարդու համար ամեն լուսաբացն է ծնունդ: Նշել մի օրը, որպես եղելություն՝ որ ծնվել եմ, ինձ համար այդքան էական նշանակություն չի ունեցել: Բայց որ թատրոնը որոշել է հենց բեմում շնորհավորել իմ 75-ամյակը, ես չեմ կարող դեմ կանգնել եւ ասել` ոչ: Ես իմ ծննդյան տարեդարձը հատուկ նշելու սովորություն չունեմ: Ի դեպ, տղայիս ծննդյան օրը դեկտեմբերի 1-ին է, եւ քանի որ ես չեմ սիրում իմ ծննդյան օրը հատուկ նշել, դեկտեմբերի 1-ին` տղայիս ծննդյան հետ եմ միշտ նշել:

— Ձեր տղաներն է՞լ են արվեստի բնագավառից:

— Տղաներս տնտեսագետներ են: Նրանք նույնիսկ հրավեր են ունեցել արտասահմանում աշխատելու եւ ապրելու: Եվ այդ հարցում երբ իմ կարծիքը ուզեցին իմանալ, ասացի, որ արտասահման գնալը չի փախչի, դուք Հայաստանում դժվարություններ հաղթահարելով հասեք նրան, որ ձեր գործն ունենաք տեղում: Եվ նրանք մնացին Հայաստանում:

— Այսինքն` Դուք դե՞մ եք Հայաստանից մեկնելուն:

— Այո, դեմ եմ, որ Հայաստանից գնում են: Այսօր մեծ մասամբ գնում են բարեկեցիկ ապրելու համար: Թող նյութական առումով քիչ վաստակեն, բայց մնան Հայաստանում: Բոլոր գնացողներին ասում եմ` եկե՛ք Հայաստան: Այս տարածքի վրա ամեն ինչ էլ հնարավոր է անել: Եկեք, վայելք ձեր հողն ու ջուրը: Հայաստանից լավագույն տեղ աշխարհում դժվար թե գտնվի: Մեր հողն ու ջուրը, մեր Արարատը, եւ այն էներգետիկան, որ կա ամբողջ լեռնաշխարհի վրա, ոչ մի տեղ չկա:

— Վերադառնանք Ձեր 75-ամյակին` երբ հայացք եք նետում անցյալ, կա՞ն չավարտված կամ չիրականացված գործեր:

— Ես այս հարցին հոգեբանական տեսանկյունից եմ մոտենում: Մարդն իրականում չպետք է ունենա զուր ցանկություններ: Միշտ հարցերին մոտեցել եմ ռեալ: Ունեցել եմ իրականանալի ցանկություններ: Նույնիսկ «ցանկություն» բառն ինձ չի գոհացնում: Ոչ թե ցանկություն, այլ պետք է ձգտում ունենանք ...Պետք է ձգտել լինել հայրենասեր, ազգային գաղափարները քո մեջ կրող հայ, երկրի համար արժանի քաղաքացի, որպեսզի առաջինն ինքդ քեզ, քո աշխարհայացքին չդավաճանես: Իսկ ես անում եմ այն, ինչ իմ ձեռից գալիս է: Երեք տեղ եմ աշխատում, եթե այդքան անհրաժեշտություն չլիներ աշխատավայրում իմ ներկայությունը, հաճախակի կգնայի դիրքեր, որտեղ շատ քիչ են գնում ինտելեկտուալները: Նրանք առաջարկում են՝ ինչ-որ բաներ ասելով` պետք է այսպես անել, պետք է այնպես անել, որի հետ համաձայն չեմ: Մի՛ ասա՝ պետք է ու սպասիր, թե ով կանի քո փոխարեն: Ասո՞ւմ ես, ի՛նքդ արա: Չի կարելի սարքել մկների ժողով, հետո մտածել, թե ով տանի զանգը կախի: «Պիտին» ու «պետք են» այսօր դարձել են ամենօրյա խոսք, որը չի սազում մեր ժողովրդին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում