«Նոր տուն» ընկերության հակաբարոյական գովազդը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով.Փաստեր

Հանդիպում

Հանրային հեռուստաընկերությամբ եւ ոչ միայն արդեն տեւական ժամանակ է ինչ հեռարձակվում է«Նոր տուն» խանութների գովազդը, որն իր գռեհկությամբ, հակաբարոյականությամբ ու հիմարությամբ անգերազանցելի է: Մասնավորապես, նույն գովազդում մի կիսամերկ ամուսնացած հայ կին պատրաստվում է իր տանը անառակությամբ զբաղվել սիրեկանի հետ: Այդ պահին ամուսինը նրանց բռնեցնում է: Հաջորդիվ, սիրեկանը, աչքի տակ մի փոքր կապտած վիճակում գնում է «Նոր տուն»` առեւտրի:

Ինչո՞ւ է վերը նշված ընկերությունը որոշել իր բիզնեսը ծաղկեցնել` հայ կնոջը ներկայացնելով հասարակության առաջ, որպես շարքային անբարոյական հարցի պատասխանը նախ փորձել ենք ստանալ «Նոր տուն» ընկերությունից, որտեղից գովազդի բաժնի պատասխանատու ներկայացած Նելլին, նախ զարմացավ մեր հարցից ասելով.

-Զարմանում եմ, որ զարմանում եք, ընդամենը հումորային հոլովակ է, որտեղ Ձեր նշած տարրերը որեեւէ մեկը չի կարող ընկալել:

-Կասե՞ք, որն հատված հումոր պարունակում, որ կինը իր տանը սիրեկա՞ն է ընդունում:

-Դուք երեւի ոչ մի սիթքոմ տեսած չկաք, մենք այդպես ենք որոշել մեր գովազդի սյուժեն մշակել, ավելին ավելացնելու ոչինչ չունենք: Ավելին ասեմ մեր գովազդը դիտողների մեջ անգամ բացասական նոտտա արտահյտող զրո բողոք չենք ստացել: ձեր ընթերցողները ոնց են դա նկատել զարմանում ենք, ինչեւիցէ մենք հիմա շատ զբաղված ենք ու մինչեւ Ձեզ հետ խոսում եմ հազար գործ կիսատ է մնում, որից կարող է տուժել ընկերությունը:

Վերը նժված խնդրի վերաբերյալ դիմեցինք Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի (ՀՌԱՀ), որտեղից եւս մեզ պատասխանեցին, որ գովազդը դիտարկել են եւ որեւէ խախտում չեն արձանագրել:

Ճշտող հարցին, խախտում չի, որ օրինակ անչափահասը նույն հոլովակը դիտելիս կարող եզրահանգել, որ նորմալ է, օրինակ, որ մայրը իր սիրեկնին բերի տուն, պատասխանեցին. «Դե գիտեք, եթե դրան նայենք ոչ մի հումորային սիթքոմ չպետք է հեռաչձակվի»:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության հանձնաժողովի նախագահի Արա Շիրինյանի աշխատակազմից էլ հարցը գրավոր խնդրեցին` խոստանալով պատասխանել հնգօրյա ժամկետում:

Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:

https://iravunk.com/sim/?p=242538&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ