Ինչու և ովքեր են ուզում ազատվել ԱԱԾ արխիվներից. Կարապետ Պողոսյան

Թավշյա տեռոր
2018թ. տեղի ունեցավ ծանր հանցագործություն պետության նկատմամբ, «խաղաղ անհնազանդության» անվան տակ իրականացվեց իշխանազավթում, որի հետևանքն հանդիսացավ պայմանավորված պատերազմը, տարածքների կորուստը, 1000֊ավոր մարդկանց կյանքից զրկելը (շարքը կարելի է շատ երկար թվարկել):
Բնականաբար ԱԱԾ արխիվներում (ինչքան էլ դա քչերին է հասանելի) կան բոլոր հարցերի պատասխանները, մասնավորապես 2018֊ի իշխանազավթման, դրա շահառուների, պատվիրատուների, ստվերային իրականացնողների...
Բնականաբար բավականաչափ ինֆորմացիա կա, բոլոր այն կարևորագույն որոշումների, գործողությունների, գաղտնի և ոչ գաղտնի հրամանների, հրամանները տվողների և իրականացնողների մասին։
Չորս ու կես տարիներն եղել են շատ բուռն, բազմաթիվ անգամներ փոփոխվել են ուժային կարևոր գերատեսչությունների ղեկավարները, նրանց տեղակալները, հասարակության մեջ բազմաթիվ են հարցերը...
Ապագայում պետականության կայացման գործում շատ կարևոր և առաջնային է լինելու պրոցեսների հստակ գնահատումը, հիմնված փաստարկների և ապացույցների վրա։
Ինչպես նշեցի հասարակության ներսում բազմաթիվ են հարցերը, որոնք հիմնված իրական և հաճախ ոչ իրական ենթադրությունների վրա...
Խորտակվող նավից ինչ որ պահի թռնող «իշխանությունը», բնականաբար պետք է փորձի ապագայում, շատ հարցերի պատասխանները թողնել, և մեղավորության մեծ բաժինը բարդել հենց ԱԱԾ֊ի վրա, հետևաբար հասկանալի է, որ հենց հանցավոր ճանապարհով իշխանություն զավթածները պետք է օգտագործեն իրենց իշխանությունը հանցանքը թաքցնելու և հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար...
Իսկ հասարակության մոտ արդեն ձևավորված խորը կասկածները փարատելու և հետագայում ուրիշի փոխարեն չդատապարտվելու համար արխիվների գոյությունը շատ կարևոր է... Այս ուղղությամբ ռեալ պայքար և առաջնային կռիվ պետք է տան ԱԱԾ ներկայիս ղեկավարները, 2018֊ից մինչ այսօր պատասխանատու պաշտոնյաները, հակառակ դեպքում, ավելի ուշ, հենց այս իշխանությունն է իրենց նկատմամբ գործեր կարելու, իսկ ապագայում սերունդները հենց իրենց են անիծելու, քանզի ինչպես նշեցի կան լիքը կասկածներ և արխիվները ոչնչացվելուց հետո էլ ավելի են տրամադրությունները սրվելու։
Կարևոր և գովելի է ԱԱԾ նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Միքայել Համբարձումյանի պարբերաբար հնչեցրած գնահատականները (ինչքան էլ դրանք շատերի համար ընդունելի կամ թերի են համարվել)։
Ցավոք մենք չենք ունենա Գ.Կուտոյանի գնահատականը և այստեղ կարող է լույս սփռել այդ ժամանակվա պատասխանատուներից Արզուման Հարությունյանը, ում խոսքին անհամբեր սպասում ենք արդեն 4,5 տարի...
Հետևաբար պարոնայք գործող և այս պահին պահեստազորը համալրած սպաներ, թույլ չտաք արխիվների վերացում, դուք ինձանից լավ եք պատկերացնում դրա հետևանքը պետականության, ապագայի և ձեր անվտանգության համար, ինձանից էլ 1000 անգամ լավ գիտեք ինչ անել և ինչպես դրանց պահպանումը ապահովել:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)