Մեր մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ

Սպորտ

Նոյեմբերի 18-20-ը, Սլովենիայի Կռանչկա Գոռա քաղաքում, կայացել է Ավանդական Կարատեի աշխարհի 21-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 25 երկրների 530 մարզիկներ։ Հայաստանի Ավանդական Կարատեի հավաքականը /«Կենտրոն» ազգային ավանդական Կարատե դո ֆեդերացիա /ֆեդերացիայի նախագահ ՍՈւՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ գլխավորությամբ, մասնակցեց 21 հոգանոց կազմով, 3 մրցավար և 18 մարզիկ։ Մեր մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։ Ընդհանուր մեդալային հաշվարկով, Հայաստանի հավաքականը 7-րդ տեղն է զբաղեցրել, իսկ թիմային կատա մրցաձևում 3֊րդ տեղը։ Աշխարհի չեմպիոն է հռչակվել, ոսկե մեդալ նվաճել ՄԱՐԱՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ, բրոնզե մեդալ են նվաճել ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ, ԱՐԹՈւՐ ՈՍԿԱՆՅԱՆԸ, ԳԵՂԱԶՆԻԿ ՄԱՅԻԼՅԱՆԸ, ՍՅՈւԶԱՆՆԱ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ։ Հայաստանի հավաքականը արդեն վերադարձել է հայրենիք,մեծ շուքով են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում։ Եվ ահա, «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ մեր մարզիկների հետ։ Բրոնզե մեդալ նվաճած, Եվրոպայի, Աշխարհի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր,Սև գոտի չորրորդ Դան, միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ նշեց.

«Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Մասնակցում էին աշխարհի ուժեղագույն մարզիկներ, պայքարը իսկապես շատ թեժ էր ընթանում։ Ես գոտեմարտեր ունեցա իտալացի, բրազիլացի, եգիպտացի և ռումինացի մարզիկների հետ։ Եգիպտոսի ներկայացուցիչը բավականին ուժեղ էր։ Երկարատև դադարից հետո, շուրջ 6 տարի, այս կազմակերպության հետ մասնակցեցինք ամենաբարձր վարկանիշային  մրցաշարի ու լավ արդյունքներ գրանցեցինք, զարմացնելով բոլորին ։Վստահ ենք, հետագայում ավելի բարձր արդյունքներ ենք գրանցելու։

Ավանդական Կարատեի աշխարհի 21֊րդ առաջնությունում ITKF մեծահասակների 21֊55տ./թիմային կատա մրցաձևում, Հայաստանի մեծահասակների թիմը զբաղեցրեց 3֊րդ հորիզոնականը, զիջելով միայն Բրազիլիայի և Իտալիայի ուժեղագույն թիմին, սակայն պիտի նշեմ, որ մեր թիմը կազմված Արթուր Ոսկանյանից, Գեղազնիկ Մայիլյանից ու ինձանից, եզրափակիչ փուլ էր դուրս եկել 2֊րդ տեղով։Մեր բոլոր նվաճումները նվիրում ենք Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում զոհված մեր բոլոր անմահ հերոսների պայծառ հիշատակին։ Ոսկե մեդալ նվաճած ՄԱՐԱՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել ու ծածանել մեր երկրի դրոշը։ 5 մրցափուլ եմ հաղթահարել։ Մրցակիցներս երկուսը Եգիպտոսից էին, մյուսները  ԱՄՆ ֊ից, Բրազիլիայից ու Բոսնա Հերցեգովինայից։ Եզրափակչում ինձանից չորս միավոր հանեցին նկատողության համար, ամերիկացի մարզիկին տվեցին, սակայն, դա չխանգարեց ինձ, որ հաղթեմ։ 2005֊2006 տարիքային խմբում էի մասնակցում։ Ես Եվրոպայի չեմպիոն եմ, Եվրոպայի քառակի բրոնզե մեդալակիր, 2016֊ի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն։

Իսկ ահա մյուս բրոնզե մեդալակիր ԱՐԹՈւՐ ՈՍԿԱՆՅԱՆԸ նշեց. «Մրցաշարը, մեր նախատեսածից շատ բարդ էր։ Պայքարը շատ թեժ էր, շատ հզոր մարզիկներ կային, բարդ էր իսկապես, մասնակից պետությունների քանակը շատ մեծ էր։ Մենք մեր ուժերի սահմաններում ներկայացանք։ Ես 27 տարեկան եմ, 21֊55 տարիքայինների խմբում հանդես եկա բրազիլացի, եգիպտացի, իտալացի, ռումինացի և իսրայելցի մարզիկների հետ։

Հիմնական պայքարը Բրազիլիայի և Իտալիայի մարզիկների հետ էր, մի փոքր զիջում էին լեհ մարզիկները, որոնց հետ մասնակցում էինք մենք և ռումինացիները։ Եզրափակչում մենք էինք, Լեհաստանը, Բրազիլիան և Իտալիան։ Պիտի շատ պարապենք, երբեք չընկճվենք, սա ամեն ինչի սկիզբն է, պայքարելու կարիք միշտ էլ կա, պիտի ձգտել ու հասնել։ Չեմպիոն դառնալը ավելի հեշտ է, սակայն այն պահպանելը շատ դժվար է։ Շատերին աստղայինը տանում է ու էլ չեն ուզում շարունակել իրենց մարզական կարիերան։ Ես Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, Եվրոպայի արծաթե, բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Աշխարհի գավաթի եռակի արծաթե մեդալակիր։ Ամեն ինչը մեր ֆեդերացիան է իրականացնում, Սև գոտի 6֊րդ Դան Սուրեն Մաթևոսյանը, շնորհակալ ենք շատ,բայց  կուզենանք, որ պետական աջակցություն էլ լինի, լավ կլինի։ Իսկ մյուս բրոնզե մեդալակիր ԳԵՂԱԶՆԻԿ ՄԱՅԻԼՅԱՆԸ նշեց.

«Դժվար անցավ մրցաշարը։ Գոտեմարտեր ունեցա Գերմանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Լեհաստանի ներկայացուցիչների հետ, 21֊55 տարիքայինների խմբում, ես 31 տարեկան եմ։ Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, կրկնակի բրոնզե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր։ Մրցաշարը, իմ կարծիքով շատ լավ էր կազմակերպված, բարձր մակարդակով։ Արցախից ևս կար մասնակից, ֆուկու գո մրցաձևում ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, գրավեց 2֊րդ պատվավոր հորիզոնականը։

Հ. Գ. Հավելենք, որ Հայաստանի Ավանդական Կարատեի ֆեդերացիայի մարզիկներից արծաթե մեդալ է նվաճել Տիգրան Աբրահամյանը, բրոնզե մեդալ են նվաճել նաև Շահեն Առաքելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ապրես Տավարացյանը, Սարգիս Մխիթարյանը, Դավիթ Իսրայելյանը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին