Իմ խոսքն ասելու եմ մենամարտում, իսկ մրցակիցս լռելու է. Ռաֆայել Աբրահամյանը թեժ երեկո է խոստանում

Տեսանյութեր

Երեւանում սպասվում են թեժ մենամարտեր: Այսօր տեղի կունենա խառը մենամարտերի (MMA) սերիայի 61-րդ մրցաշարը, որին մասնակցում են մարզիկներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունն է ռուսաստանաբնակ հայ մարզիկ ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մենամարտը՝ Ղազախստանը ներկայացնող ազգությամբ թուրք մարզիկ Էլդար Կախորմանովի հետ:

Մենամարտից առաջ Ռաֆայել Աբրահամյան - Էլդար Կախորմանով հայացքների մենամարտն անցավ ոչ պակաս գերլարված: Հիստերիկ ջղաձգումների մեջ էր Էլդար Կախորմանովը. ամեն կերպ փորձեց սադրել Ռաֆայել Աբրահամյանին, վերջում էլ արդեն Ալլահին էր օգնության կանչում:

«Աստված մեր հետ է», - հյուրընկալողի մեծահոգությամբ՝ ի պատասխան մրցակցի ասաց Ռաֆայել Աբրահամյանը, այնուհետեւ կատակեց՝ նշելով, թե հայացքների փոխանակմանը եկել էր տոնական հագուստով, ոչ թե մարզական, որովհետեւ կարծում էր, թե Էլդարն ընդհանրապես չի գա Երեւան:

Հայացքների մենամարտից հետո՝ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Ռաֆայել Աբրահամյանի հետ, ով, ի դեպ, առաջին անգամ է հանդես գալու MMA սերիայում:

- Ռաֆայել, ի՞նչ մարզավիճակում եք եւ հոգեբանորեն ինչպե՞ս եք տրամադրված մենամարտին:

- Շատ ուժեղ եմ: Իմ անձնակազմը՝ Գոռ Ազիզյանից սկսած, շատ պրոֆեսիոնալ ենք նախապատրաստվել այս մենամարտին: Կիսաթեթեւ քաշային կարգում (66 կգ)  վերականգնվել եմ եւ 100 տոկոսով վստահ եմ, որ գտնվում եմ լավագույն  մարզավիճակում:

- Լինել 76 կգ, բայց հասնել 66 կգ քաշային կարգի: Հեշտությա՞մբ հաջողվեց:

- Դաժան էր: Քաշ գցելն ինձ համար ավելի դժվար է, քան մենամարտելը: Ավելի լավ է դուրս գաս մենամարտի, քան քաշ գցես:

- Ձեր մրցակիցն ազգությամբ թուրք է: Սա հավելյալ պատճա՞ռ է լինելու մենամարտում հաղթանակը չզիջելու:

- Իհարկե: Ես առաջին անգամ եմ Հայաստանում գլխավոր մենամարտում: Եվ այն, որ մրցակիցս թուրք է, հավելյալ եւ շատ մեծ պատասխանատվության բեռ է ինձ վրա: Բայց հոգեբանորեն արդեն պատրաստ եմ այդ ամենին:

- Ձեր մրցակից Էլդար Կախորմանովը հայացքների փոխանակման ժամանակ բավական ագրեսիվ էր տրամադրված: Որեւէ ասելիք ունե՞ք նրան՝ մենամարտից առաջ:

- Նա խոսում է իմ հետ մինչեւ մենամարտը, բայց ես լուռ եմ մնում, իսկ մենամարտի ժամանակ արդեն ես եմ խոսելու ու վստահ եմ, որ ինքն է այդ ժամանակ լուռ  մնալու: Այնպես որ, մինչեւ մենամարտը թող զվարճացնի, իսկ օկտագոնում ես եմ զվարճանալու:

- Ասացիք, որ առաջին անգամ եք Հայաստանում մենամարտում: Ի՞նչ եք կարծում՝ ի տարբերություն այլ երկրներում Ձեր մենամարտերի՝ հայրենի հողը հավելյալ ինքնավստություն կտա՞:

- Իմ հողն ու ջուրն է, բոլորն այստեղ ինձ գիտեն: Անգամ, երբ խանութ եմ մտնում ինչ-որ բան գնելու, շատերն ինձ ճանաչում են, նույնիսկ զեղչեր ու նվերներ են անում: Սա եսիմ ինչ չէ, բայց շատ հաճելի է: Երբ փողոցում տեսնում են, մոտենում են ու հաջողություն մաղթում: Այս ամենը, բնականաբար, ինձ ոգեւորում է ու ավելի ուժ է տալիս: Դրա համար, իհարկե, Հայաստանում մենամարտելը տարբերվում է: Ես երազել եմ Հայաստանում մենամարտել, եւ այսօր երազանքս կկատարվի:

- Հայկական դրոշի ներքո՞ եք միշտ մենամարտել:

- Միշտ բարձրացրել եմ երկու դրոշ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, բայց այս մենամարտին բարձրացնելու եմ միայն հայկական դրոշը:

- Աշխարհում MMA մարտարվեստի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ է: Ըստ Ձեզ, Հայաստանը զիջո՞ւմ է:

- Հայ մարզիկները միշտ եղել են առաջատար եւ լինելու ենք մշտապես առաջատար, որովհետեւ ունենք լավ պրոֆեսիոնալներ: Բայց ես շատ կուզենայի, որ պետությունն էլ ուշադրություն դարձներ մեր մարզաձեւին ու ինչ-որ չափով աջակցեր, որպեսզի մարզիկների սերունդ կարողանար զարգանալ եւ ավելի լավ արդյունքներ հետագայում ունենայինք:

- Անդրադառնանք նաեւ Ձեր ձեռքբերումներին: Ո՞ր հաղթանակները կառանձնացնեք Ձեր մենամարտերից:

- Ես BMF OPFS-ի չեմպիոնական գոտի ունեմ: Հաղթել եմ ուկրաինացի Ստեփան  Լիտվինենկոյին, որը շատ ուժեղ մրցակից էր, հաղթել եմ նաեւ ֆրանսիացի Պատրիք Մբոնդային, Սիլվեստոր Դուկլա, թուրք Բաթուհան Աքդումանին: Sherdog համաշխարհային խոշոր տեղեկատվական պորտալտ, որը նվիրված խառը մարտարվեստներին, կարող է իմ մենամարտերի մասին մանրամասներ պատմել, թե ում հետ եւ ինչպես եմ կռվել: Իսկ իմ ամբողջական գործունեությանը ծանոթանալու համար կարող եք հետեւել իմ ինստագրամյան էջին:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Սամարա քաղաքում կայացած Ռաֆայել Աբրահամյանի  մրցապայքարը ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանի հետ նույնքան ինտրիգային է եղել:  Թուրք մարզիկը մենամարտից առաջ հայտարարել էր, թե` «գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետեւից», ինչին բավական կոշտ արձագանքել էր Ռաֆայել Աբրահամյանը: Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել թուրք մրցակցի նկատմամբ: Նա խեղդում հնարքով տապալել էր Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչեւ մրցավարը դադարեցրել էր մենամարտըԹուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց էր եղել: Իսկ մեզ մնում է Բաթուհան Աքսումանի տարոսը մաղթել Էլդար Կախորմանովին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ մրցաշարի լրատվության եւ հանրային կապերի համակարգողը Դավիթ Ղարիբյանն է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում