Ինչ է հաջորդելու ընդդիմության մանդատները վայր դնելու գործընթացին․Սահմանադրագետը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ե­թե խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­ա­մեծ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյու­նը  ման­դատ­նե­րը վայր դնի, ի՞նչ գոր­ծըն­թաց  է դրան հե­տև­ե­լու: Այդ կա­պակ­ցու­թյամբ Սահ­մա­նադ­րու­թյու­նում հստակ բան աս­ված չէ: Բայց դրա­նով հան­դերձ, ի՞նչ են մտա­ծում մաս­նա­գետ­նե­րը: Հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք ստա­նալ փաստաբան, սահ­մա­նադ­րա­գետ ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻՑ, ով մանրամասն ներկայացրեց հետեւյալը, հարցը բաժանելով երկու ՝ իրավական եւ քաղաքական մասին․

Արամ Օրբելյան - infocom.am

-Երկու մասի բաժանեմ Ձեր հարցը՝ քաղաքական եւ իրավական։ Իրավական դաշտում որեւէ սահմանադրություն չի կարգավորում ոչ ստանդարտ, մի քիչ անհավանական դեպքերը։ Բայց նման դեպքեր կարող են ունենալ, դեպքերից մեկն այն է, որ խմբակցություններից մեկը կամ հենց երկուսը ամբողջությամբ հրաժարվում են մանդատներից, բայց դա չի ենթադրում Սահմանադրությամբ, որ խորհդարանը ինքնստիքյան ցրվում է։ իսկ ի՞նչ անել այդ դեպքում՝ այդ հարցին եւս Սահմանադրությունը պատասխան չի տվել։ Առհասարակ որեւէ երկրի սահմանադրություն այդ հարցի պատասխանը չի տալիս, որովհետեւ զուտ իրավական տեսակետից նոնսենս կլիներ, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնելով իրավունք ստանար լուծարել պառլամենտը։ Բայց միեւնույն ժամանակ կա հարցի քաղաքական կոմպոնենտը, ընդդիմության մանդատների հրաժականից հետո առաջանում է լեգիտիմության խորը ճգնաժամ, այսինքն, եթե ընտրությունների հաջորդ օրը ինչ-որ քաղաքական խմբակցություն մանդատները չվերցնի մի ամիս հետո խնդրահարույց կլինի՞ քաղաքական ճգնաժամ անվանելը։ Կստացվի ճգնաժամ, բայց արհեստական, բայց եթե դա արվում է ներկա իրավիճակում, երբ կա խորը հակասությունները հասարակության մեջ, կան լրջագույն խնդիրներ,  տեղի է ունենում լեգիտիմության ճգնաժամ։

Հիմա երկու տարբերակ կա, կա՛մ իշխող ուժը համարում է, որ ինքը խնդիր չունի եւ շարունակում է միայնակ մնալ պառլամենտում, (իսկ տեսականորեն նման արգելք պարզապես չկա), կամ ընկալելով, որ առաջ է գալիս լեգիտիմության խնդիր, եւ ըստ կարգի մեծամասնության արգումենտներով խորհրդարանը ցրվում է, գնում են նոր ընտրության։

Այսինքն, եթե ամփոփոեմ խոսքս հետեւյալն է․ իրավական տեսակետից այս դեպքը կարգավորված չի, բայց պրակտիկ դաշտում առաջացնում քաղաքական ճգնաժամ, որը պետք է ինչ-որ ձեւով լուծվի։ Իսկ լուծման տարբերակը որոշում է քաղաքական մեծամասնությունը։

-Այսինքն գնդակը կրկին իշխանության տիրույթում է մնում։

-Նայեք, 2018թ․ գարնանը, համապատասխանաբար, Սահմանադրությունը կրկին չուներ նախատեսված կետ, որ մեծամասնությունը, որպես վարչապետ պետք է ընտրի քաղաքական փոքրամասնության ներկայացուցչին։ Հիմա քաղաքական գործընթացների արդյունքում, (մի կողմ դնենք, թե որքանով էին դրանք իրավաչափ կամ ոչ իրավաչափ, դա էական չի այս պահին), քաղաքական ճգնաժամը լուծվեց այդ եղանակով, երբ քաղաքական մեծամասնությունը ընտրեց վարչապետ քաղաքական փոքրամասնությունից։ Հիմա, ըստ էության, եթե պառլամենտը մնում է մեկ խմբակցությունով՝ առանց ընդդիմության, համապատասխանաբար առաջանում է քաղաքական խնդիր, որովհետեւ որոշումները ընդունվում են մի ուժի կողմից, իսկ, թե դա որքանով կխանգարի քաղաքական մեծամասնությանը, դա որոշում է, այո, հենց մեծամասնությունը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242363&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ