ԱԱ-2022. Իրանի հավաքականը անհավանական հաղթանակ տարավ Ուելսի դեմ խաղում (տեսանյութ)
ՍպորտԿատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությա B խմբում մրցեցին Ուելսի և Իրանի հավաքականները:
Հանդիպումն անցավ իրանցիների խաղային մեծ առավելությամբ: Իրանի հավաքականը հանդիպման ավելացված ժամանակի 8-րդ րոպեին հաշիվը բացեց, իսկ երեք րոպե անց Ռամին Ռեզայանն արագ հակագրոհի արդյունքում խփեց երկրորդ գոլը:
Իրանի հավաքականը երեք միավոր ունի այս հաղթանակից հետո, Ուելսը մնաց մեկ միավորով: Խմբի առաջատարն Անգլիան է, որը երեք միավոր ունի, իսկ ԱՄՆ-ի թիմը մեկ միավոր ունի:

