ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Խունտայի թեթև ձեռքով ընդունված օրենքը, համաձայն որի, ԱԱԾ արխիվները ոչնչացվելու են առանց գաղտնազերծման, բազում հարցականների տեղիք տվեց: Դրան կողմ քվեարկած տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն էլ հանկարծ հիշել էր Սովետական Հայաստանի КГБ-ի պետ Մարիուս Յուզբաշյանի` 1993-ին տեղի ունեցած խորհրդավոր սպանությունը... Թե ում էր ակնարկում ԼՏՊ-ի թիմից Նիկոլին ժառանգություն մնացած այս ՔՊ-ականը` պարզ չէ, սակայն ՔՊ-ի կուլուարներում փսփսում են, որ այդպիսի օրենք ընդունելու որոշումը Նիկոլը համաձայնեցրել է դրսի «շատ ազդեցիկ» շրջանակների հետ:
https://iravunk.com/sim/?p=242283&l=am/