«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւմ տունն է քանդում «Նոր տունը»

Սպառողի անկյուն

Վերջերս պատահական  (աշխատում եմ հայկական հեռուստատեսություն ընդհանրապես չդիտել) հանդիպեցի «Նոր տուն» խանութների գովազդին: Այն իր գռեհիկությամբ,  հակաբարոյականությամբ ու հիմարությամբ անգերազանցելի էր: Մի կիսամերկ  կին պատրաստվում է իր տանը անառակությամբ զբաղվել սիրեկանի հետ: Այդ պահին  ամուսինը  նրանց բռնացնում է: Հաջորդիվ, սիրեկանը, աչքի տակ մի փոքր կապտացրած վիճակում  գնում է «Նոր տուն»`  առեւտրի:

Թե ինչ կապ ունի այս  պրիմիտիվ սյուժեն  «Նոր տուն» խանութի ապրանքատեսակների հետ դժվար է ասել, քանի որ տրամաբանական կապը ակնհայտորեն խզված է: Հավանաբար «Նոր տուն» խանութի սեփականատերերը եւ գովազդային  մենեջերները հույսը դրել են պարզապես էռոտիկ տեսարանների վրա, որոնցով փորձում են  կորզել հեռուստադիտողի  ուշադրությունը :

Սակայն  հարց է ծագում ո՞ւր են նայում ՀՀ պետական մարմինները, որոնք պարտավոր են հետեւել հեռուստաեթերի  որակին եւ օրինականությանը: Ավելին, այս  պրիմիտիվ  ապուշությունը ցուցադրվում է նաեւ Հանրային հեռուստատեսությամբ եւ այստեղ հարցեր են ծագում նաեւ արդյո՞ք մեր հանրությունը  արժանի է նման  դեբիլության: Եվ ուր է նայում Հանրային հեռուստատեսության խորհուրդը:

Ըստ էության «Նոր տուն» խանութների ցանցի ղեկավարությունը ոչ միայն օրը ցերեկով էռոտիկ տեսարաններ է ցուցարդում, որոնք դիտում են նաեւ դեռահասները եւ երեխաները, այլ նաեւ ցուցարդում է հայ կնոջ  անբարոյական մի կերպար, որը երիտասարդ ընտանիքը  քանդում է հանուն անառարկության: Ամուսինն էլ, որը բռնացրել է կնոջը անառակության պահին, նույնպես այդ գովադում ցուցարդված է դեբիլի տեսքով: Մի խոսքով, ընտանիքը ընտանիք չէ, կինը` պոռնիկ, ամուսինը` ապուշ: Եվ այս ամենից շահում է միայն  «Նոր տուն» խանութների ցանցը:

Արդյո՞ք հայ բիզնեսմենների, տվյալ դեպքում, վերոհիշյալ խանութների տերերի մտքով չի անցնում այն, որ նման գովազդները քայքայում են  հայ հասարակությունը, երիտասարդ ընտանիքները, հակադաստիարակչական  ազդեցությոըւն են թողնում դեռահասների ընկալումների վրա: Իսկ այն, որ  Հայաստանի համապատասխան իշխանական օղակները նման «մանրուքների» վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, նույնպես բնական է: Չէ՞ որ Նիկոլի օրոք  բարոյականության մասին խոսելն առնվազն  տեղին չէ: Համոզվելու համար դիտեք  նիկոլական  «ազգային ժողովի» ուղիղ եթերները կամ էլ շփվեք, իհարկե, հեռվից նիկոլական պաշտոնյաների հետ եւ կհամոզվեք, որ վերոհիշյալ գովազդը այս ամենի  համեմատ իսկապես անշան չարաճճիություն է:

Բոլոր դեպքերում, հարգելի  դեռ հայ մնացած ընթերցողներ, երեխաների ճաշակը չփչացնելու համար հեռու պահեք ձեր երեխաներին  հայկական հեռուստատեսություն դիտելուց, քանի որ այն իրականում ո՛չ հայկական է, ո՛չ հեռուսատատեսություն: 

Ա. Հովհաննիսյան

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան