Փաշինյանին խանգարելու համար զոհվածների ծնողներին կդատե՞ն․ «Եռաբլուր»-ի միջադեպի հետեւանքները (mediahub.am)

Իրավական

Պարզվում է, այս օրերին, երբ զոհված զինծառայողների ծնողները ակցիաներ են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով հարցաքննել իրենց նկատմամբ սեպտեմբերի 21-ին բիրտ ուժ կիրառած ոստիկաններին, դատարան է մտնում ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հոդվածով նախատեսված որոշումը։

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների եւ ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ 37 ծնող էր բերման ենթարկվել՝ ՀՀ ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

MediaHub-ին Ոստիկանությունից պարզաբանում են՝ նոր բողոք կամ հայցադիմում վարչական դատարան չի ներկայացվել, 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերապահված է ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով գործող օրենսդրության համապատասխան դրույթներով, նյութերը ներկայացրել է դատարան։ «Սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը «Եռաբլուր» պանթեոնում իրականացրել է ուժեղացված ծառայություն, որի ընթացքում ոստիկանության ծառայողները, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 261-րդ հոդվածով, իրականացրել են վարչական ձերբակալում, միաժամանակ ոստիկանությունում նախապատրաստվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի նյութեր»,-ասացին Ոստիկանությունից:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ որոշման մեջ այնքան զավեշտալի կետ կա, որ Վարչական դատարանը կարդալով՝ գործը վարույթ չի ընդունի։

«Որոշման մեջ նշված է, որ մեզ վարչական պատասխանատվության են ենթարկում նաեւ ճանապարհային երթեւեկության ՀՀ օրենքը խախտելու համար։ Ծիծաղելին այն է, որ երբ այս որոշումը կարդում ես, պարզվում է, որ մենք մտնում ենք դատարան, քանի որ «Եռաբլուրի» աստիճանների վրա խախտել ենք ճանապարհային երեւեկության կանոնները։ Ստացվում է, որ Արա Ռոստոմյանը, այսինքն՝ ես, գտնվելով «Եռաբլուրում», խոչընդոտել է ավտոմեքենաների երթեւեկությանը։ Այսինքն՝ պանթեոնի մեջ մեքենաների երթեւեկությանը ես խոչընդոտել եմ։ Վարչական դատարանը սենց հիմարություններ կարդալով՝ վարույթ չի ընդունի»,- նշեց զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին, ուժով բերման ենթարկեցին, որպեսզի Փաշինյանը անարգել մտնի պանթեոն։ Տեղի ունեցած միջադեպից հետո զոհվածների ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Զոհվածների ծնողների ակցիաներից հետո պարզ դարձավ, որ Քննչական կամիտեն միայն 3 ամիս անց է ոստիկաններին կանչում հարցաքննության։ Մինչ այդ, ինչպես նշում են բողոքաբերները, սայլը տեղից չէր շարժվում, ավելին՝ Քննչական կոմիտեից հայտնում էին, որ ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները դեռեւս չեն հայտնաբերվել։

Սկզբնաղբյուրը` mediahub.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում