Ընդամենը 35 ման­դատ­ կմնա ազատ. Ինչ կլինի, եթե ընդդիմությունը ամբողջությամբ մանդատները վայր դնի

Իրավական

Ե­թե խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­ա­մեծ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյու­նը  ման­դատ­նե­րը վայր դնի, ի՞նչ գոր­ծըն­թաց  է դրան հե­տև­ե­լու: Այդ կա­պակ­ցու­թյամբ Սահ­մա­նադ­րու­թյու­նում հստակ բան աս­ված չէ: Բայց դրա­նով հան­դերձ, ի՞նչ են մտա­ծում մաս­նա­գետ­նե­րը: Հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք ստա­նալ սահ­մա­նադ­րա­գետ ԳՈ­ՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱ­ՆԻՑ, ով ման­րա­մաս­նեց.

— Ի­րա­վա­կան ա­ռու­մով Սահ­մա­նադ­րու­թյու­նը ո­րև­է հե­տև­անք չի նա­խա­տե­սել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կող­մից ման­դատ­նե­րը վայր դնե­լու դեպ­քում: Հաս­կա­նա­լի լու­ծում է  Սահ­մա­նադ­րու­թյան կող­մից, քա­նի որ նման հե­տե­ւանք նա­խա­տե­սե­լու պա­րա­գա­յում ընդ­դի­մու­թյու­նը կա­րող էր երկ­րում քա­ղա­քա­կան ան­կա­յուն ի­րա­վի­ճակ ստեղ­ծել` պար­բե­րա­բար ման­դատ­նե­րը վայր դնե­լով ու կաթ­վա­ծա­հար ա­նե­լով  խորհր­դա­րա­նը, կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցը: Այդ իսկ պատ­ճա­ռով, բնա­կան է, որ նման լու­ծում չի նա­խա­տես­վել:

Այլ ի­րա­վի­ճակ կու­նե­նա­յինք, ե­թե խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը իր թվա­քա­նա­կով ա­վե­լի մե­ծա­քա­նակ լի­ներ, եւ իշ­խող ու­ժը բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն չու­նե­նար ու չկա­րո­ղա­նար իր բնա­կա­նոն աշ­խա­տանքն ա­պա­հո­վեր:

Իմ գնա­հատ­մամբ, երբ մի­այն իշ­խող ու­ժից կազմ­ված կլի­նի Ազ­գա­յին ժո­ղո­վը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քա­ղա­քա­կան ճգնա­ժամ ստեղծ­վում է, ո­րով­հե­տև օ­րենս­դիր մարմ­նում մի­այն մի ուժ է ներ­կա­յաց­ված լի­նում, ընդ­դի­մա­դիր ու­ժը հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նում ներ­կա­յաց­վա­ծու­թյուն ու­նե­նալ եւ այ­լեւս հան­րա­յին կար­ծի­քի ձայ­նը լսե­լի չի լի­նում, հան­րա­յին հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյուն խնդիր ենք ու­նե­նում եւ այլն, է­լի տե­ղա­փոխ­վում ենք քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի դաշտ:

Ե­թե հի­շում եք, նախ­կին ըն­դի­մա­դիր ու­ժերն ի­րենց ման­դատ­ներն օգ­տա­գոր­ծում է­ին մի շարք օ­րա­կար­գա­յին հար­ցեր բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար: Ուղ­ղա­կի հի­մա ան­հա­մե­մատ ա­վե­լի օր­հա­սա­կան խնդիր­ներ ու­նենք օ­րա­կար­գում, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան լրջա­գույն խնդիր­նե­րի ենք ա­ռե­րես­վել, որ այ­լեւս օ­րա­կար­գա­յին է դար­ձել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կող­մից ի­րենց ման­դատ­ներն օգ­տա­գոր­ծե­լու ար­ժա­նա­հա­վա­տու­թյան եւ, ընդ­հան­րա­պես, անհ­րա­ժեշ­տու­թյան հար­ցը:

— Այ­սինքն , ե­թե ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը վայր են դնում ի­րենց ման­դատ­նե­րը, այդ ման­դատ­նե­րի ճա­կա­տա­գիրն ի՞նչ է լի­նում, տրվում են մե­ծա­մաս­նու­թյա՞նը, ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած այլ ու­ժե­րի՞:

— Ըստ սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի, ե­թե ման­դատ­նե­րը վայր են դնում, նույն ու­ժե­րի ցու­ցակ­նե­րում գտնվող ան­ձինք, ըստ հեր­թա­կա­նու­թյան, պետք է ստանձ­նեն ման­դատ­նե­րը: Ե­թե ի­րենք էլ են հրա­ժար­վում ման­դատ­նե­րից, ո­րե­ւէ այլ ուժ հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նում այդ ման­դատ­նե­րը ստա­նալ: Այ­սինքն, այ­սօր­վա խորհր­դա­րա­նի պայ­ման­նե­րում, 35 ման­դատ­նե­րը մնում են ա­զատ:

Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում