Որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով. Անի Կարապետյան

Ներքաղաքական

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջով, որպեսզի պատասխանատվության ենթարկեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողների ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ այդ օրը, չնայած զոհված հերոսների ծնողների դիմադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նրանց բռնի ուժով «Եռաբլուր»-ից հեռացնելով՝ հասավ զավակների շիրիմներին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ, քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով զարմանալիորեն հայտնվել է վերոնշյալ ծնողների անունների շարքում: Մինչդեռ նա երբեք զոհվածի ծնող կամ ընտանիքի անդամ չի ներկայացել, բայց մշտապես եղել է զոհվածների ընտանիքների կողքին:

— Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեզ եւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների մի շարք ծնողների ոստիկանությունը դատի է տվել:

Կադրերը կան, փաստերը կան, որ սեպտեմբերի 21-ին բոլորի աչքի առաջ ՀՀ ոստիկանությունը հատեց բոլոր իրավական, բարոյական, մարդկային կարմիր  գծերը, երբ հայհոյանքներով, բռնություն գործադրելով՝ զոհվածների ծնողներին բերման ենթարկեց: Բայց պարզվում է՝ սա դեռ իրենց անբարոյական վարքագծի կուլմիանացիան չէր: Սրանք հիմա էլ որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով:

— Այդ միջադեպից անցել է երկու ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով կարմիրբերետավորներից կամ հրաման տվողներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ հենց զոհվածների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար: Իսկ հիմա էլ իրենցից տուժածներին են որոշել դատի տալ: Ո՞րն է տրամաբանությունը:

Ճիշտ եք, այդ միջադեպից անցել է երկու ամիս, բայց գործը սառեցված է, ի՞նչ մեկնաբանություն սրան, եթե ոստիկանությունը չի ծառայում ՀՀ քաղաքացուն, այլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կառույցը, ոստիկանապետն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքը վերածվել է ընդամենը շարքային անվտանգության պետի: Ես երբեք դրական կարծիք չեմ ունեցել նիկոլյան ռեժիմում աշխատող պաշտոնյաների վերաբերյալ, բայց կար ժամանակ, երբ Վահե Ղազարյանն իրեն մասամբ ադեկվատ ոստիկանապետի նման էր դրսեւորում, ինչը բավականին լավ ու դրական էի գնահատում, բայց, ինչպես տեսնում ենք, դժվար է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ ու չփչանալ:

— Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ այս իրավական գործընթացի համատեքստում: Պայքարելո՞ւ եք՝ արդարության հասնելու համար, թե՞ պատրաստ եք վճարել, այսպես ասած, վարչական տույժը:

Ի՞նչ վարչական տույժ, ինչի՞ համար, ինչի՞ մասին է խոսքը, ծիծաղելի է... Երբ ծնողներին հայհոյող բերետավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, խոսք եմ տալիս, որ իրենց բալիկներին այդ վարչական տույժի չափով շոկոլադ կուղարկեմ: Ո՛չ մի վարչական տույժ մտադրություն չունեմ վճարելու, քանի որ ոչ մի իրավախախտում թույլ չենք տվել, ի տարբերություն իրենց՝ պաշտոնեական դիրք չենք չարաշահել եւ ոչ իրավաչափ ուժ չենք գործադել:

— Ի դեպ, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը «Եռաբլուր» իրենց այցերով էին «դիվերսիա» կազմակերպում ընդդեմ զոհվածների ծնողների, հիմա արդեն հեռահար են այն իրականացնում: Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, մեղմ ասած, տարօրինակ գրառումներ է անում զոհված հերոսների, նրանց ծնողների եւ Եռաբլուրի մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նման խառնվածքի տեր կնոջ համար մի փոքր պերճ կլինի, եթե ես իմ թանկագին ժամանակը հատկացնեմ եւ մեկնաբանեմ իր կողմից արված, ինչպես դուք նշեցիք, տարօրինակ գրառումները: Եթե նկատել եք, վերջերս իր ամուսնու ադրբեջանամետ հայտարարություններին անգամ չեմ անդրադառնում. իմաստ չեմ տեսնում: Քննադատելու, վիրավորելու, կանխատեսումների ժամանակներն անցել են վաղուց: Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար մեզ ձիավոր է պետք ու պետք է գործել, մնացած ամեն ինչ պոպուլիզմ ու դեմագոգիա է՝ այն էլ արդեն կենցաղային մակարդակի հասնող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում