Մինչեւ մեզնից չվախենան` այս տարածաշրջանում, խաղաղություն չենք ունենալու. Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտարարեց, որ իշխանական աթոռներին նստած հայրենադավերն ու իրենց պարագլուխը միայն մի հարցում են հետեւողական` հայկական պետականության ապամոնտաժում իրականացնելով եւ հայկական շահերի դեմ գնալով` հօգուտ  հայերի գոյաբանական թշնամիների: Ըստ նրա` իշխանությունն այնպիսի կարմիր գծեր է անցել, որ նրանց համար ներում-բեկում չի լինելու:

— Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի կասեցումը: Դուք օրերս հայտարարեցիք, որ քաղաքական շարժում եք ձեւավորում, որի առաջին նպատակներից է այս իշխանության հեռացումը:

— Այո, ես եւ իմ համախոհ գործընկեր Ստեփան Հասան-Ջալալյանը նախաձեռնել ենք շարժում: Առաջ Աստված, մենք այն հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին: Բոլոր հասանելի ճանապարհներով պայքարելու ենք, որովհետեւ այսօր, ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր ժողովրդի մի ստվար զանգված վերջին օրերին կրկին խոր հիասթափություն ապրեց` տեսնելով, որ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը վերադարձան խորհրդարան: Անձամբ ես մինչեւ վերջին պահը հույս ունեի եւ հավատում էի, որ նրանք դա չեն անի: Բայց փաստացի եղավ այն, ինչ եղավ: Հետեւելով  հանրության տրամադրություններին թե՛ համացանցում, թե՛ առհասարակ` տեսնում եմ, որ հիասթափություն են ապրում նույնիսկ նրանք, ովքեր բառի բուն իմաստով ատամներով փորձում էին նրանց պաշտպանել եւ նրանց բացթողումներին ու եթե այլ բան չասեմ` անտրամաբանական քայլերին բացատրություն գտնել:

— Բայց խորհրդարանական ընդդիմությունն էլ է նույնն ասում, ինչ` Դուք, որ բոլոր հասանելի ճանապարհներով պայքարելու են այս իշխանության դեմ` լինի Ազգային ժողովով, թե` փողոցով:

— Գիտեք, ասելը մի բան է, անելը` այլ բան: Նրանք ունեին բազմաթիվ հնարավորություններ գոնե վերջին ամսիների ընթացքում: Մի ստվար զանգված մեր հայրենակիցներից` վճռական տրամադրված եւ ազնիվ մղումներով, դուրս էին եկել փողոց: Այդ հնարավորությունը նրանց բազմիցս տրվել է: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց եւ այսօր խոսել այն մասին, թե այդ հնարավորությունը չի եղել եւ այլն, մեղմ ասած, ոչ անկեղծ եմ համարում, եթե չասեմ, որ մանիպուլիացիա է եւ փորձ` արդարացնելու սեփական ամլությունը:  Ամենացավալին իրենց խորհրդարան վերադառնալու մեջ այն է, որ իշխող հայրենադավների խմբավորումից մի էակ ամիսներ առաջ ասում էր` խելոք կգան, կնստեն Ազգային ժողովում: Հասկանում եք, եթե նույնիսկ ահավոր շատ ցանկություն կար գնալու, եթե նույնիսկ սեղմում էին հանգամանքները, միայն այդ արտահայտությունը բավարար էր, որ այլ ուղիներ գտնեին եւ մի ուրիշ մարտավարական քայլ անեին: Փաստացիորեն, այդ էակի բարբաջանքը ճիշտ դուրս եկավ: Իսկ մի ստվար զանգված մեր ազնիվ հայրենակիցների ստացվեց, որ սխալվեցին:

— Ուզում եք ասել, որ այն, ինչ չհաջողվեց տիտղոսային ընդդիմությանն իրականացնել փողոցում, Ձե՞զ է հաջողվելու:

— Ես իրենց հաջողություն եմ մաղթում խորհրդարանական աշխատանքում: Ցանկություն չունեմ որեւիցե մեկին վիրավորելու: Ես չեմ չարախնդում, որովհետեւ սա իմ ցավն էլ է: Ես, իմ համախոհներն ու գործընկերներն էլ էինք ուզում, որ իրենք հաջողեն: Բայց օր շուտ, ժամ շուտ, րոպե շուտ մենք պետք է երկիրը ազատենք այս հայրենադավներից: Եթե մեկին թվում է, թե մենք ուրախանում ենք նրանց ձախողմամբ, ամենեւին էլ այդպես չէ: Եթե ինչ-որ մեկին այդպես է թվում, իր անձնական որակների մասին է խոսում, թե ինչպես նա կաներ: Ավելին ասեմ` բավական երկար ժամանակ մենք աջակցել ենք, այսպես կոչված, ընդդիմությանը: Մասնակցել ենք ցույցերի, երթերի, ամեն ինչով փորձել ենք աջակցել, բայց եկավ մի պահ, երբ զգացինք, որ ամեն ինչ այդպես պարզ չէ եւ արդար չէ, ինչպես ներկայացնում են: Ինչ վերաբերում է, թե ինչ ճանապարհով ենք մենք հեռացնելու այս իշխանությանը, ինձ թվում է` իմ կողմից անզգույշ կլիներ բարձրաձայնել այդ մասին:Միայն էլի կշեշտեմ` բոլոր հասանելի ճանապարհներով ենք հասնելու դրան` Աստծո օրհնությամբ ու մեր ժողովրդի վստահությամբ: Եթե չլինի մեր ժողովրդի վստահությունը, որեւիցե մի ուժ չի կարող ոչինչ անել: Մենք վճռականությունը, որն անհրաժեշտ է, ունենք եւ այդ կամքն էլ ունենք:

— Ճանապարհային քարտեզ չեք ասում, գոնե ասեք, թե ու՞մ հետ եք իրականացնելու իշխանափոխություն: Չէ որ իշխանափոխությունն էլ ինքնպատակ չէ:

— Իհարկե, իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել: Մեր գերագույն եւ համար մեկ նպատակը Արեւելյան Հայքի` այն է այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դե յուրե սահմանների վերականգնումն է ու մեր սուրբ հողի, ջրի եւ օդի հուսալի պաշտպանությունը կազմակերպելն է: Դու չես կարող դիվանագիտությամբ հետ բերել այն, ինչ բռի, կոպիտ, ագրեսիվ եւ ահաբեկչական ուժով քեզնից կորզում են: Այսօր թշնամին փորձում է մեզ թալանել, սպանել, ոչնչացնել: Նմանների հետ չեն խոսում դիվանագիտորեն: Մենք պետք է խոսենք ուժի տեսանկյունից: Մինչեւ մեզնից չվախենան այս տարածաշրջանում, խաղաղություն չենք ունենալու: Թող չսիրեն, թող ատեն, թող զզվեն, բայց պետք է վախենան: Մեզ մոտ շատ են զանազան եւ զարմանազան իրենց քաղաքական գործիչ համարողներն ասում` «քաղաքակիրթ աշխարհը»: Բայց մենք այդ աշխարհում չպետք է իզգոյի կարգավիճակ ունենանք: Ես պատրաստ եմ նույնիսկ Կիմ Չեն Ընի (Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ) հետ երկխոսության, եթե իմանամ, որ մեր երկիրը կունենա միջուկային զենք: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ` այո՛, մենք գնում ենք իշխանափոխության, բայց այն ընդամենը միջոց է լինելու: Այսօր Հայաստանը գտնվում է ռազմական դրության մեջ, թշնամին օկուպացրել է հայկական հողը, սպառնում է հայ ազգին ու հայի ապագային: Եվ մենք ունենք հայկական երազանք, որով շարժվում ենք: Պարտվողականությունը բացարձակապես տեղ չունի մեր մոտեցումներում: Արցախի սահմանները պետք է վերականգնվեն այն սահմաններով, որոնք ամրագրված են արցախյան սահմանադրությամբ: Դեռեւս դե յուրե գոյություն ունեցող  ՀՀ սահմաններից թշնամին պետք է դուրս շպրտվի: Իսկ դրա համար մենք ունենք թիմ: Մենք էականորեն տարբերվում ենք նրանով, որ մեր թիմում ներգրավված են բարձրակարգ ոլորտային մասնագետներ, ոչ թե մարդիկ, որոնք, պարզապես, ուսանողական աթոռից ցատկ են կատարել դեպի պատգամավորական աթոռի վրա կամ քայլել են, եւ նրանց ամբողջ կենսագրությունը սկսվում եւ վերջանում է դրանով: Լինելու են մարդիկ, ովքեր անցած ուղի ունեն եւ մինչ մեր նախաձեռնությանը միանալը, եղել են կայացած մասնագետներ իրենց ոլորտում:

— «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ էր «Դիմադրություն» շարժման հարթակից հայտարում, որ ունեն 200 մասնագետ, որոնք կհամալրեն ապագա կառավարությունը, բայց նրանց անուններն այդպես էլ չլսեցինք:

—Ես զերծ կմնամ մեկնաբանել այն, ինչ նա ասել է, որովհետեւ առհասարակ անլուրջ եմ համարում այս պահին այդ հայտարարությունները մեկնաբանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում