Պաշտոնական.Ռոնալդուն այլևս «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ չէ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խզել են գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել պորտուգալացուն «Օլդ Թրաֆորդում» երկու խաղաշրջաններում ունեցած հսկայական ներդրման համար, ինչպես նաև 346 հանդիպումներում 145 գոլերի համար:
«Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար», — նշված է ակումբի հայտարարության մեջ:

