Արսեն Զախարյանը համաձայնեցված պայմանագիր ունի Լոնդոնի «Չելսիի» հետ. Ֆաբրիցիո Ռոմանո
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը համաձայնեցված պայմանագիր ունի Լոնդոնի «Չելսիի» հետ, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանավորվել են դեռ ամռանը: «Չելսիի» և «Դինամոյի» միջև բանակցությունները կշարունակվեն: Անգլիական գրանդն ակնկալում է ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնել 2023 թվականին:

