ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ վստահելի աղբյուրի` կապիտուլյանտի գլխավոր քարոզիչ Տարոն Չախոյանը ամեն ինչ անում է, որպեսզի տապալի Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը հայտնի է «Թավշյա դդում» մականունով: Ասում են, որ Տարոնը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի տարատեսակ կոմպրոմատներ հավաքի այդ ՔՊ-ական բանջարեղենի վրա, ընդ որում, դրանք միջնորդավորված հասցնում է ԱԱԾ-ին եւ տարատեսակ այլ քննչական մարմիններին: Ասում են նաեւ, որ Նիկոլին այդքան էլ դուր չի գալիս «տակը փորելու» այդ գործընթացը եւ անգամ զգուշացրել է Չախոյանին, որ եթե Դդումի մասին որեւէ լուրջ բան արտահոսի մամուլ, ապա Տարոնի համար շատ վատ կլինի:
https://iravunk.com/sim/?p=242003&l=am/