Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրում Ալ Դաայեն քաղաքի «Լուսալի» ստադիոնում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիային: 10-րդ րոպեին արգենտինացիներին առաջ էր մղել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Սակայն, երկրորդ խաղակեսի մեկնարկում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները հինգ րոպեում երկու գնդակ ուղարկեցին արգենտինացիների դարպասը, դառնալով որոշ չափով սենսացիայի հեղինակ։

