«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Համընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդնի 2023 թվականից: Հայտարարագիր չներկայացնողները տուգանք կվճարեն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մի երկրում, որտեղ 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրումը «չար կատակի» է նման: «Սա արվում է կա՛մ ընդհանրապես երևույթից ոչինչ չհասկանալու պատճառով, ինչն այս կառավարության դեպքում շատ հնարավոր է, կա՛մ էլ հատուկ հրահանգ է, որ իրականացնեն, ու մեր քաղաքացիները դրա հետևանքով վերջնականապես զզվեն ամեն ինչից ու լքեն երկիրը:

Էլ չեմ խոսում համակարգի տեխնիկական կողմի մասին: Հայտարարագիր կազմելու հիմքում եկամուտների ճիշտ չափի որոշումն է, որն աշխատատար ու անընդհատ գործընթաց է, ինչը, իմ հաշվարկով, տասն անգամ ավելի թանկ կարժենա քաղաքացու համար, քան դրանից բխող ենթադրյալ օգուտը: Այս գների ու եկամուտների պարագայում նման, այսպես կոչված, բարեփոխումը առնվազն ծիծաղելի է: Այս փոքր երկրի քաղաքացիները բազմաթիվ դժվարություններ ունեն, ու կառավարությունը, փաստորեն, չի բավարարվում առանց այդ էլ կիրառվող «մահակներով» և նորանոր «մահակներ» է մտածում քաղաքացիների համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը: ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ սա դասական պոպուլիզմի հերթական դրսևորումն է. «Ուզում են ցույց տալ, թե իբր ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ են պայքարում:

Եկամուտների համատարած հայտարարագրումը, սակայն, ոչինչ չի տալու: Բացի այդ, եթե իրենք թաքցրած եկամուտներ, ստվերային շրջանառություն ու կոռուպցիոն ռիսկեր են փնտրում, պետք չէ շատ հեռու գնալ: Կարող են իրենց շրջապատի, իրենց սրտի օլիգարխների բիզնեսների՝ պետության հետ գնումների գործընթացին նայել ու կգտնեն այն հիմնականը, ինչը, իբրև թե, ձևական փնտրում են: Այս իշխանության կողմից դժվար է պատկերացնել որևէ դրական քայլ ու գործողություն, եթե առաջին հերթին այն չի բխում իրենց իշխանությունը երկարաձգելու ու պաշտպանելու հիմնական շահից»: Թ. Ավետիսյանը կիսում է այն կարծիքները, որ, ինչպես շատ օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ այս համակարգը ներդնելուց հետո այն կարող է կիրառվել ընտրովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին