Հայտնի լուսանկարում Մեսսին և Ռոնալդուն «փորձում են լուծել» Կարլսեն-Նակամուրա պարտիան
ՍպորտԿատար-2022-ի մեկնարկից առաջ Louis Vuitton-ը հրապարակեց լուսանկարներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լեոնել Մեսսիի մասնակցությամբ։ Շախմատի խաղատախտակի առաջ նստած ֆուտբոլիստների լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում, Մեսսին եւ Ռոնալդուն էլ միաժամանակ կիսվեցին լուսանկարով իրենց սոցցանցերի էջերում։
«Victory is a State of Mind» (Նախ պետք է հաղթել մտքով) վերնագրված լուսանկարը գրավել է նաեւ Մագնուս Կարլսենի ուշադրությունը, նա գրել է. «Այս պարտիայի բնօրինակն իմ ու Նակամուրայի դիմակայությունից է: Ես ավարտեցի մինուս մեկով ու մրցաշարում միավորներ կորցրի: Նույնիսկ վտանգ կար, որ Աշխարհում կնահանջեմ 2-րդ կամ 3-րդ տեղը: Իսկապես, շատ դժվար էր»:


