Իսպանիայի ընտրանին բարդ իրավիճակում է հայտնվել
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ կարող է կադրային խնդիրներ ունենալ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի 7 խաղացող վատառողջ է, հաղորդում է իսպանական AS-ը։
Օդափոխման համակարգի պատճառով նրանք մրսածություն ունեն։ Հիվանդացածների թվում է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը։
Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 23-ին կխաղա Կոստա Ռիկայի թիմի դեմ։

