Մենք էնք այդպես որոշել՝ ուրիշ.Գագիկ Մելքոնյանը Աժ դահլիճում ուժեղացված հսկողության պատճառների մասին փակագծեր է բացում

Հանդիպում

ԱԺ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Այդ ինչպես իշխանությունը որոշեց, որ կողմ է ռուսական տարբերակին այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ ընդդիմությանը․

-Առաջին հերթին նախ ասեմ, որ ընդդիմություն էսօր չկա, նման հասկացողություն գոյություն չունի, դրանք ռեւանշիստներ են, որոնք ծառայում են օտարներին։ Իրանք էին չէ՞ մեզ մեղադրում, որ մենք դավաճաններ ենք, որ ուզում ենք հեռանանք Ռուաստանից, ասում էին Ռուաստանն է միայն փրկելու մեզ ու Ղարաբաղը, դե հիմա մենք էլ ասում ենք, Ձեր ասածն է, եթե Ռուսաստանը իսկապես կփրկի Ղարաբաղի ժողովդին, ապա Հայաստանի իշխանությունները վերահաստատեցին, որ համաձայն են, մենակ, թե իրականություն դառնա։  Մենք էնքան ազնիվ ենք ժողովրդի հետ, որ ասում ենք, լավ, եթե այդ տարբերակով է փրկվելու Ղարաբաղի հարցը՝ մենք երկու ձեռքով կողմ ենք, եթե կրկնում եմ, դա իսկապես իրականություն դառնա։ Հիմա գնդակը Ռուաստանի դաշտում է, հիմա էս ռեւանշիստների ուզածը որն ա, ես դա չեմ հասկանում։ Չնայած հասկանում եմ, որ արդեն ճար չունեն, հասկանում են, որ վերջին հանրահավաքով կնքնեցին իրենց <<մահկանացուն>>։

-Պարոն Մելքոնյան, կասեք, ինչո՞վ էր պայմանավորված հարց ու պատասխանի ժամանակ նիստերի դահլիճում ուժեղացված անվտանգությունը։

-Մենք հոկտեմբերի 27 ենք տեսել, դրա համար էլ պետք է զգույշ կլինենք։ Վազգեն Սարգսյանի գլուխն էլ կամաց-կամաց էս նույն սցենարով կերան, հիմա մենք չենք ուզում եւս մի ղեկավար կորցնենք, մենք ենք այդպես որոշել՝ ուրիշ։

-Բայց ընդդիմությունը դահլիճում չէր այդ պահին։

-Դահլիճում չեն եղել, բայց շենքում են եղել։

-Այսինքն մտավախություն ունեք, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտա՞նգ է սպառնում։

-Մտավախություն չունենք, ուղղակի մենք պետք է զգույշ լինենք, որ հոկտեբերի 27 չկրկնվի։ Նոր Նաիրի հունանյաններ չծնվեն։

-Ի դեպ, Դուք, որպես իշխող խմբակցության ղեկավար փորձե՞լ եք Նաիրի Հունանյանին տեսակցել, Ձեր հարցերը նրան ուղղել։

-Ես ցանկություն չունեմ , մտքովս էլ չի անցնում, որ տեսնեմ այդ ստահակին։

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ կասեք Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված վարույթի մասով, փաստորեն Ձեր խմբակցության ղեկավարը կոպեկներով սեփականաշնորհել է մի ամբողջ շինություն։

-Քննությունը գնում է, ամեն ինչ կպարզվի։ Ավելին մեր խմբակցության նիստի ժամանակ պարոն Սուքիասյանը բարձրացավ ու ասեց, որ ինքը խնդիր չունի, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել։ Ասում են, վայ-հարայ հեսա խմբակցությունը պառակտվեց, չկա տենց բան։ Ինչի ՔՊ-ականները իրար քննադատելու իրավունք չունեն, մենք իրար ավելի շատ ենք քննադատում, քան ռեւանշիստները։ Մենք էնքան ժողովրդական մարդիկ ենք, որ իրար քննադատում ենք, ու դա նորմալ է, պառակտում մենակ երազում, թող մոգոնեն ռեւանշիստները։

-Պարոն Մելքոնյան, Ալիեւը հայտարարում է, որ եթե Հայաստանը, այսպես ասած, խելքը գլուխը չհավաքի, նրանք կգնան 44-օրյա պատերազմի շարունակությամբ։ Այս իրավիճակում, այլեւս խաղաղության պայմանագիրը որքանո՞վ է օրակարգային։

-Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, Ալիեւն էլ ընդամենը բարբաջում է, վախից է հաթաթաներ տալիս։ Ամբողջ աշխարհը թքում ա իր վրա։ Ալիեւը գնում է Եվրոպա խոսում է Ռուսաստանի մասին, ու նույնը անում է Ռուսաստանում Եվրոպայի մասին։ Խելոք աղվեսի տեղա դրել իրան, բայց երկու ոտքով է թակարդը ընկնելու Ալիեւը։

 

https://iravunk.com/sim/?p=241832&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ