ՔՊ-ի պառակտումը ընդդիմադիր խմբակի համար՝ երկնքից աստղ իջեցնելու համար երազանք կմնա, դա ես եմ Ձեզ ասում․ Վիգեն Խաչատրյանի ուշագրավ բացահայտումը

Հանդիպում

«Մեր քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ երբևիցե Արցախում հայաթափումը չդառնա իրականություն։ Որևէ պարագայում Արցախը չպետք է հայաթափվի, բայց այսօր կա կոնկրետ ծրագիր, որն ինչ-որ պահի դառնալու է Արցախի հայաթափություն։ Մենք պիտի սպասարկենք մեր շահը, ոչ թե այլ պետության։ Դրա համար Էլ ռուսական տարբերակը, ինչպես ասաց վարչապետը այս պահին մեզ համար ընդունելի է, որովհետեւ Արցախի հարցը մնում է առկախված հետագա լուծման համար։ Մենք այս կերպ վերահաստատում ենք, որ մենք Արցախը ու արցախցուն չենք ուրանում, մենք ուզում ենք բացառել արցախցիների հայաթափումը՝ սա է ողջ իրականությունը։ Դե հիմա էլ ասում ենք ընդդիմություն կոչված խմբակին, որ իրենք էլ իրենց տեսակետը հայտնեն, դիրքորոշում հայտնեն, բայց ինչպես միշտ իրանք էլ ընկել են բառախաղի վրա, որ խուսափեն հստակ պատասխանից, մեկ անգամ եւս վերահաստատելով, որ իրենց համար կարեւորը իշխանության գալն է, ոչ թե Արցախի եւ ՀՀ-ի ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով իշխանության ռուսական խաղաղության տարբերակի վրա կանգ առնելու դիրքորոշմանը, ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, եթե ի սկզբանե Ձեզ համար ռուսական տարբերակն էր ընդունելի՝ ինչո՞ւ էիք Բրյուսել, Պրահա մեկնում, այս հարցը ի դեպ ընդդիմությունն էլ է բարձրացնում։

-Բա չհասկանանք, թե որտեղ ինչ է քննարկվում, որ վերջնական դիրքորոշում հայտնենք, իսկ ինչ մնում է Ձեր ասած ընդդիմությանը, ապա նրանք քաղաքականապես այնքան անհաս են, որ իրեց ասելու, պատասխանելու ոչինչ չունենք։

-Պարոն Խաչատրյան, կասեք, ինչո՞ւ էր ԱԺ-ում ուժեղացված հսկողություն վարչապետի ԱԺ դահլիճում գտնվելու ժամանակ, երբ ընդդիմադիրներից եւ ոչ ոք չկար։

-Էդ թեման էլ են ֆետիշացրել այդ իշխանություն տենչող խմբակը, որեւէ ուժեղացված, արտառոց բան չի եղել։ Պարզապես այդ իշխանազավթմամբ տառապող մանդատավորները այնքան չեն եկել ԱԺ, որ տեղյակ չեն, թե իրականում ինչը՝ ոնց է։ Որեւէ արտառոց  բան չկա, ավելին ասեմ նրանց երազանքն էլ ՔՊ-ն պառակտված տեսնելու վերաբերյալ, երբեք իրականության չի վերածվի։ ՔՊ-ի պառակտումը ընդդիմադիր խմբակի համար՝ երկնքից աստղ իջեցնելու համար երազանք կմնա, դա ես եմ Ձեզ ասում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում