Հնարավոր չէ ՀՀԿ-ին լռեցնել. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել` քրեական օրենսգրքի երկու հոդվածով` իբրեւ «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ» եւ «փողերի լվացում»: Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը: Այս եւ այլ թեմաների մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— Տեւական ժամանակ է` մամուլում շրջանառվում էր լուրեր, թե շուտով Արմեն Աշոտյանին ձերբակալելու են, նրան նախ չթողեցին պաշտոնական այցով մեկնել երկրից, ապա  Քննչականը որոշեց, թե նա մեղադրյալի կարգավիճակ ունի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Արմեն Աշոտյանը շատ հաճախ արտասահմանյան մեր գործընկերների հետ շփումներ է ունենում եւ բարձրաձայնում է բոլոր այն հարցերը, որոնք Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին են վերաբերում: Ընդգծում եմ` ոչ թե նեղ անձնական ու կուսակցական շահերի մասին է խոսքը, այլ մեր կուսակցության փոխնախագահը միշտ ներկայացնում է ՀՀ այն խնդիրները, որոնց մասին չեն խոսում այսօրվա իշխանությունները: Արմեն Աշոտյանը քայլեր է ձեռնարկում Նիկոլ Փաշինյանի միջազգային ստերի բացահայտման ուղղությամբ: Երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, Արմեն Աշոտյանը դրանից հետո շատ մանրակրկիտ` թղթերով, փաստերով, բացատրում է մեր հասարակությանը, թե ինչու եւ որտեղ է նա խաբում: Վերջիններից էր Մադրիդյան սկզբունքների հետ կապված մանիպուլիացիան, որի վերաբերյալ իրականությունը ներկայացրեց Արմեն Աշոտյանը: Բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ տեղ կարող են խանգարել այս իշխանության դավաճանական քայլերին, փորձում են լիկվիդացնել, ձերբակալել, շինծու գործերով լռեցնել: Արմեն Աշոտյանի գործով 70 տարեկան վաստակավոր հայտնի բժշկի տարել-բերել, նեղություն են տվել: Նույնիսկ առավոտյան նրա տուն են գնացել, որ կարողանան ինչ-որ ցուցմունք կորզել: Բայց դա նրանց մոտ չի ստացվել, չի ստացվում եւ չի ստացվելու, որովհետեւ սա շինծու գործ է: Այդպիսի շինծու մեղադրանքներ մենք էլի ենք տեսել, բայց, ամեն դեպքում, հնարավորություն չեն ունենալու մարսել եւ իրենք գիտեն այդ մասին: Դրա համար էլ փորձում են ցուցմունքներ կորզել, մարդկանց ռեպրեսիաների են ենթարկում, որպեսզի գոյություն չունեցող ինչ-որ բաներ գրեն: Բայց չեն հաջողելու, որովհետեւ իրականությունը մի օր բացահայտվելու է: Մենք այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիրներին ձերբակալելով, նրանց ընտանիքների անդամների վրա քրեական գործեր հարուցելով` փորձում է լռեցնել բոլորին: Սակայն մենք չենք լռել, չենք լռում եւ չենք լռելու, հնարավոր չէ ՀՀԿ-ին լռեցնել: Մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք` հանուն մեր երկու հայկական հանրապետությունների, եւ դրանում չկա երկրորդ կարծիք:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հերթական անգամ, որպես սոլիդարության նշան, համաձայնեց «Հայաստան» խմբակցության հետ վերադառնալ խորհրդարան: Չե՞ք կարծում, որ «Հայաստան» դաշինքի օրակարգը` իշխանափոխության հասնելու, չի արդարացել, եւ ժամանակն է, որ ՀՀԿ-ն սեփական օրակարգով առաջնորդվի:

— Մենք մեր վերջին համագումարում նշել ենք, որ ՀՀԿ կուսակցության համար անկյունաքարային նշանակություն ունի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ կոնտեքստում մենք քաղաքական քայլեր ձեռնարկում ենք` որպես անկախ, առանձին կուսակցություն: Իսկ մյուս ընդդիմադիր ուժերի հետ` լինի «Հայաստան» դաշինքը, ՀՅԴ-ն, թե այլ գործընկերներ, ունենք մի ընդհանուր մոտեցում` այն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որովհետեւ նրա իշխանության մնալը վտանգ է մեր պետականության համար: Եթե կան մարդիկ եւ ուժեր, որոնք այդ շրջանակում են մտածում, պատրաստվում են քայլեր ձեռնարկել, մենք հնարավոր ենք համարում համագործակցություն նրանց հետ: Սա նշանակում է համագործակցութուն այդ մի օրակարգի շուրջ: ՀՀԿ-ն եղել է, կա եւ մնալու է քաղաքական խրամատում ու քայլեր է ձեռնարկու` անկախ նրանից, կհամագործակցեն կամ չեն համագործակցի այլ քաղաքական ուժեր մեզ հետ: Մենք, այո՛, բաց ենք եւ պատրաստ ենք լայն համագործակցության, բայց մենք մեր քայլերն անում ենք այն տրամաբանությամբ, որն արդեն նշեցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241741&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ