Ինչով է նուշն օգտակար առողջության համար

Հասարակություն

Վերջին երկու հետազոտությունները ցույց են տվել, որ նուշն օգտակար է առողջության համար։

Այսպիսով, American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հոդվածի համաձայն, այն բարենպաստ ազեցություն է թողնում անոթների վրա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք նուշով են փոխարինում սնեքերը (թեթեւակի սնվելու համար սնունդ), ինչպիսիք են թխվածքաբլիթը կամ չիփսերը, զգալիորեն բարելավվում է անոթների առողջության ցուցանիշները։

Հետազոտությունը տեւել է վեց շաբաթ, մասնակիցները բաժանվել են երկու խմբի, նրանք ստացել են նուշ կամ համանման կալորիականությամբ մեկ այլ սնեք։ Հետազոտության սկզբում նրանց սրտանոթային հիվանդությունների վտանգը միջինից մի փոքր բարձր էր:

Հետազոտության ավարտին նրանց մոտ, ովքեր նուշ էին ստացել, արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինի («վատ խոլեստերին») մակարդակը նվազել էր եւ բարելավվել էր զարկերակների էնդոթելիայի (ներքին թաղանթի) գործառույթը, ինչը անոթների առողջության կարեւոր ցուցանիշ է:

Գիտնականները նկատել են, որ սնեքերը նուշով փոխարինելը կարող է 32 տոկոսով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Ընդ որում, նուշի հաշվին մարդը պետք է ստանա կալորիաների 20 տոկոսը։

Երկրորդ հետազոտությունը, որը հրապարակվել է European Journal of Nutrition-ում, ցույց է տվել, որ նրանք, ովքեր նուշ են ուտում, բարակիրան են եւ մարմնի զանգվածի ցածր ինդեքս ունեն ի տարբերություն նրանց, ովքեր չեն ուտում այն։

Հետազոտությունում բրիտանացի գիտնականները վերլուծել են 6800 մեծահասկաների 4-օրյա սննդային օրագրերը։

Պարզվել է, որ մարդիկ, որոնք հաճախ են նուշ ուտում, ընդհանուր առմամբ առողջ են սնվում, օրինակ ավելի շատ սպիտակուց են ստանում, վիտամին С եւ կալիում։ Մյուս կողմից, նրանք քիչ նատրիում (աղ), ածխաջրեր եւ շաքարավազ են օգտագործել։

Նուշ ուտողների իրանի շրջագիծը միջինում փոքր է 2,1 սմ-ով, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը 8-ով, քան նրանց մոտ, ովքեր չեն օգտագործում նուշ։

«Ծառի ամբողջական ընկույզների օգտագործումը, ինչպիսիք են նուշը, առողջ սննդակարգի կարեւոր մաս է: Մեծ Բրիտանիայի բնակչության օրինակով մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծահասակները դրանք քիչ են ուտում: Բայց նրանք, ովքեր նշում են նուշն իրենց սննդակարգում օգտագործելու մասին, ընդհանուր առմամբ առողջ են սնվում, նման մարդկանց օրգանիզմում ավելի քիչ ճարպ կա», - ասում է երկու հետազոտությունների համահեղինակ բժիշկ Վենդի Հոլը։

https://iravunk.com/sim/?p=241733&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը